Հայաստան

Աբովյան-Արզնի-Նոր Գեղի ավտոճանապարհի մի հատվածը ժամանակավորապես փակ կլինի

1 րոպեի ընթերցում

Աբովյան-Արզնի-Նոր Գեղի ավտոճանապարհի  մի հատվածը ժամանակավորապես փակ կլինի

Հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ Հ-2, Աբովյան-Արզնի-Նոր Գեղի ավտոճանապարհի կմ1+400-կմ2+600 հատվածը (Աբովյան քաղաքից մինչև Արզնու տրանսպորտային հանգույց) հուլիսի 17-ից մինչև օգոստոսի 10-ը ցերեկային ժամերին, առավոտյան 7.00-20.00–ն, փակ կլինի երթևեկության համար։ Գիշերային ժամերին ճանապարհը բաց է։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից՝ իրազեկելով, որ վարորդները նշված հատվածը կարող են շրջանցել Աբովյանի տրանսպորտային հանգույց-Մ-4-Արզնու տրանսպորտային հանգույց ճանապարհով։

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում