Հայաստան

Ջրանցքն ընկած քաղաքացին դուրս է բերվել և տեղափոխվել հիվանդանոց․ այլ քաղաքացիներ չեն տուժել

1 րոպեի ընթերցում

Ջրանցքն ընկած քաղաքացին դուրս է բերվել և տեղափոխվել հիվանդանոց․ այլ քաղաքացիներ չեն տուժել

Հայաստանի Հանրապետության փրկարար ծառայությունից հայտնում են, հուլիսի 17–ին՝ կեսգիշերն անց, ջրանցքից մեկ քաղաքացի է դուրս բերվել և տեղափոխվել հիվանդանոց։ Այլ քաղաքացիներ ջրանցքը չեն ընկել։

«Հուլիսի 17-ին ժամը 1.00-ի սահմաններում ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Բատիկյան փողոցով անցնող ջրանցքն են ընկել քաղաքացիներ։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ փրկարար ծառայության մարտական հաշվարկներ և ոստիկանության օպերատիվ խմբեր։ Փրկարարները դեպքի վայրում ջրանցքի երկայնքով իրականացրել են որոնողական աշխատանքներ։

Պարզվել է, որ ջրանցքն է ընկել մեկ քաղաքացի, որը դուրս է բերվել և տեղափոխվել հիվանդանոց։

Տարածված տեղեկատվությունը, որ ևս երկու քաղաքացի է ընկել ջրանցքը, չի համապատասխանում իրականությանը»,– «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հայտարարում են նախարարությունից։

Ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկատվություն էր տարածվել, թե իբր Երևանում քաղաքացիները ջրանցքից դուրս են բերել տղամարդու և ևս 2 հոգու փնտրում են։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում