Իրանում ԱՄՆ-ի վերջին օրերի հարձակումներից 38 մարդ է զոհվել, 400-ը՝ վիրավորվել
1 րոպեի ընթերցում

Իրանում հուլիսի 17-ի գիշերը ԱՄՆ-ի կողմից իրականացված օդային հարձակումների հետևանքով զոհերի թիվը հասել է ութի։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Al Jazeera-ն։
Ըստ տեղեկությունների՝ մի քանի նահանգների ենթակառուցվածքների վրա ԱՄՆ-ի ռազմական հարձակումները տեղի են ունեցել հուլիսի 17-ի ուշ գիշերը և վաղ առավոտյան, ինչի հետևանքով ևս 20 մարդ վիրավորվել է:
Ավելի վաղ հաղորդվել էր գիշերվա հարվածների հետևանքով 7 զոհի մասին։
Միևնույն ժամանակ Իրանի առողջապահության նախարարության խոսնակ Հոսեյն Քերմանպուրը X-ում հայտնել է, որ հունիսի 22-ից ի վեր ԱՄՆ-ի հարվածների հետևանքով, վաղ առավոտվա դրությամբ, զոհվել է 38 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 400-ը։ Հուլիսի 15-ին խոսնակը հայտնել էր 35 զոհի, 300 վիրավորի մասին։
Իրանական տեղական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Հորմոզգանի նահանգում վեց կամուրջ է թիրախավորվել։ Դրանցից մեկը Կոհորեստան կամուրջն էր, որը միացնում է Հորմոզգանի և Ֆարսի նահանգները։
Ի պատասխան՝ Իրանի զինված ուժերը հարվածել են Բահրեյնում, Քուվեյթում, Օմանում, Սիրիայում և Հորդանանում գտնվող ամերիկյան բազաներին։