Իրան

Իրանը սպառնացել է ոչնչացնել տարածաշրջանում ԱՄՆ բոլոր ենթակառուցվածքները

1 րոպեի ընթերցում

Իրանը սպառնացել է ոչնչացնել տարածաշրջանում ԱՄՆ բոլոր ենթակառուցվածքները

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ներկայացուցիչը հայտարարել է, որ եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սպառնալիքներն իրականացվեն, երկրի զինված ուժերը հարվածներ կհասցնեն տարածաշրջանում ամերիկյան օբյեկտներին։

«Եթե ԱՄՆ նախագահի կողմից վերջերս հնչեցված սպառնալիքներն այդ երկրի բանակի կողմից Իրանի Իսլամական Հանրապետության ենթակառուցվածքներին հարվածներ հասցնելու մասին իրականացվեն, ապա այն ամենն, ինչ անձեռնմխելի է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, այսինքն՝ ամբողջ ենթակառուցվածքը տարածաշրջանում, կոչնչացվի Իրանի զինված ուժերի հուժկու հարվածներով՝ այնպես որ հետք չի մնա դրանից», - «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասվում է բանակի մամուլի ծառայության հայտարարության մեջ, որի բովանդակությունը հաղորդել է Իրանի Fars գործակալությունը։

Բանակից հայտնել են, որ Հորմուզի նեղուցը կարմիր գիծ է Իրանի համար, և երկիրը թույլ չի տա ԱՄՆ-ի միջամտությունը դրա կառավարմանը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում