Իրան

Իրանը «պատերազմական հանցագործություն» է անվանել մանկական քաղցկեղի բուժման կենտրոնի հարակից տարածքին ԱՄՆ-ի կողմից հարվածներ հասցնելը

2 րոպեի ընթերցում

Իրանը «պատերազմական հանցագործություն» է անվանել մանկական քաղցկեղի բուժման կենտրոնի հարակից տարածքին ԱՄՆ-ի կողմից հարվածներ հասցնելը

Իրանը դատապարտել է Միացյալ Նահանգների կողմից իրականացվող հարձակումները, որի պատճառով հուլիսի 15-ին տարհանվել է Ահվազի մանկական ուռուցքաբանական հիվանդանոցը։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, թեմայի վերաբերյալ հայտարարություն է տարածել Իրանի ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղային։

«Ահվազում գտնվող «Շահիդ Բաքայի» մանկական քաղցկեղի բուժման կենտրոնը երեկ երեկոյան տարհանվել է՝ մոտակա տարածքի վրա ԱՄՆ-ի հարձակումից հետո։

Այս բարբարոսական հարձակումը, որը հիշեցնում է Իսրայելի կողմից առողջապահական հաստատությունների դեմ կատարված վայրագությունները, ծանր տառապանք և անհանգստություն է պատճառել հոսպիտալացված երեխաներին և ստիպել է շտապ տարհանել քիմիաթերապիա անցնող 211 հիվանդների։

Սա վախկոտ պատերազմական հանցագործություն է ամենաանմեղ մարդկանց՝ երեխաների դեմ, որոնք քաջաբար պայքարում են իրենց կյանքի համար»,- ասվում է X-ում արված գրառման մեջ։

 

ԱԳՆ խոսնակը հավելել է, որ «նրանք, ովքեր անդադար խոսում են մարդու իրավունքների մասին, սակայն գիտակցաբար աչք են փակում հիվանդանոցների և առողջապահական կենտրոնների թիրախավորման վրա, կորցրել են իրենց բարոյական հեղինակության ցանկացած մնացորդ»։

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում