Իրան

Իրանի խորհրդարանի խոսնակը դատապարտել է ԱՄՆ-ի կողմից փոխըմբռնման հուշագրի խախտումը

1 րոպեի ընթերցում

Իրանի խորհրդարանի խոսնակը դատապարտել է ԱՄՆ-ի կողմից փոխըմբռնման հուշագրի խախտումը

Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը խստորեն դատապարտել է Միացյալ Նահանգների կողմից իրանական կողմի հետ կնքված փոխըմբռնման հուշագրից հրաժարվելը։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Telegram-ում արված գրառման մեջ նա հայտարարել է, որ փոխըմբռնման հուշագիրը իմաստ ունի միայն այն դեպքում, երբ դրա դրույթները վավեր են և գործում են։

«Մեր զինված ուժերը, ինչպես միշտ, լիովին ազատ են գործելու՝ թշնամու ագրեսիային հակազդելու համար»,- նշել է նա։

Ղալիբաֆի համոզմամբ՝ Իրանը Միացյալ Նահանգների դեմ մղում է «կենսական և գոյաբանական պատերազմ»։

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) նույնպես զգուշացրել է, որ շարունակելու է թիրախավորել տարածաշրջանում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտները։

«Թշնամին չպետք է ենթադրի, որ կարող է շարունակել հակամարտության ներկայիս ընթացքը և այն վերածել հյուծման պատերազմի»,- ըստ իրանական Press TV-ի՝ հայտարարել է ԻՀՊԿ-ի խոսնակ Հոսեյն Մոհեբբին։

Նրա խոսքով՝ «Իրանի գործողություններն այժմ կենտրոնացած են տարածաշրջանում ԱՄՆ-ի հարձակողական ռազմական ենթակառուցվածքների ոչնչացման վրա։ Դրանից հետո կսկսվի հաջորդ փուլը»։

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում