Քաղաքականություն

ՀՀ նախագահն առանցնազրույց է ունեցել Կատարի էմիր շեյխ Թամիմ բին Համադ Ալ Թանիի հետ

1 րոպեի ընթերցում

ՀՀ նախագահն առանցնազրույց է ունեցել Կատարի էմիր շեյխ Թամիմ բին Համադ Ալ Թանիի հետ

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Դոհայում առանձնազրույց է ունեցել Կատարի Պետության էմիր շեյխ Թամիմ բին Համադ Ալ Թանիի հետ։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից, Վահագն Խաչատուրյանն իր խորին ցավակցությունն է հայտնել Ալ Թանի ընտանիքին և Կատարի ժողովրդին՝ հայր էմիր շեյխ Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ՝ մաղթելով տոկունություն և ուժ ծանր կորստի պահին։

Հանդիպման ընթացքում նախագահն արձանագրել է, որ շեյխ Համադ Ալ Թանիի հմուտ առաջնորդությամբ իրականացված մեծածավալ բարեփոխումների արդյունքում Կատարի Պետությունը սրընթաց վերելք է ապրել։

Նախագահ Խաչատուրյանը մեծապես արժևորել է հայ-կատարական հարաբերությունների ամրապնդման և խորացման գործում շեյխ Համադ բին Խալիֆա Ալ Թանիի ունեցած ավանդը։

Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել երկկողմ համագործակցության օրակարգի հարցերին և տարածաշրջանային զարգացումներին։

Կարդացեք հոդվածը` ქართულიРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում