Իրան

ԱՄՆ-ն նոր հարվածներ է հասցրել Իրանին. Իրանն էլ հարվածել է Բահրեյնում, Օմանում, Կատարում և Քուվեյթում գտնվող ամերիկյան բազաներին

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ն նոր հարվածներ է հասցրել Իրանին. Իրանն էլ հարվածել է Բահրեյնում, Օմանում, Կատարում և Քուվեյթում գտնվող ամերիկյան բազաներին

Հուլիսի 12-ի գիշերը ԱՄՆ-ն հարվածել է Իրանում գտնվող 140 թիրախների։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM): 

CNN-ի հաղորդմամբ՝ ԱՄՆ զինված ուժերը հայտարարել են, որ Իրանում ռազմական թիրախների դեմ մեկ շաբաթվա ընթացքում երրորդ հարվածների շարքը պատասխան է եղել Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (IRGC) կողմից քաղաքացիական նավերի հրետակոծությանը։

Իր հերթին, Իրանը հայտարարել է Պարսից ծոցում ԱՄՆ-ի հետ կապված թիրախների դեմ հարվածների մասին։ Իրանական լրատվամիջոցները հայտնել են, որ բալիստիկ հրթիռներ են արձակվել Կատարի Ալ Ուդեյդ ռազմաբազայի վրա, որն օգտագործվում է ԱՄՆ զինված ուժերի կողմից։ Կատարի իշխանությունները հայտնել են, որ իրանական հրթիռների հարվածների հետևանքով վիրավորվել են երեք քաղաքացիական անձինք, այդ թվում՝ մեկ երեխա։ Հարձակման են ենթարկվել նաև Օմանի Դուքմ նավահանգստում գտնվող ԱՄՆ ռազմածովային ուժերի ավիակիրների լոգիստիկ կենտրոններն ու լիցքավորման հարթակները, Բահրեյնում կապի կենտրոնը և ռազմական ռադարը, ինչպես նաև Քուվեյթում գտնվող ռազմական թիրախները, այդ թվում՝ Patriot հակաօդային պաշտպանության համակարգը։

Հունիսի 18-ին ԱՄՆ-ն և Իրանը հայտարարեցին փոխըմբռնման հուշագրի ստորագրման մասին, որը, ի թիվս այլ բաների, ներառում էր 60-օրյա հրադադար և Հորմուզի նեղուցով նավագնացության բացում: Հաջորդող շաբաթներին ԱՄՆ-ն և Իրանը մի քանի անգամ փոխանակվեցին հարվածներով։ 

 

 

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում