Մայա Սանդուն Մոլդովայի վարչապետի պաշտոնում առաջադրել է ուկրաինաբնակ բանկիրի թեկնածությունը

2 րոպեի ընթերցում

Բանկիր և գործարար Վասիլի Տոֆանը, որը բնակվում է Ուկրաինայում, կարող է դառնալ Մոլդովայի նոր վարչապետը։

«Գործողության և համերաշխության կուսակցության» անդամների հետ խորհրդակցելուց հետո ես ստորագրել եմ հրամանագիր, որով Վասիլի Տոֆանին առաջադրել եմ վարչապետի թեկնածու»,- ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասել է Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն։

Նրա խոսքով՝ նոր կառավարությունը պետք է կենտրոնանա տնտեսական զարգացման, ներդրումների ներգրավման, ինչպես նաև արդարադատության համակարգը կոռուպցիայից «մաքրելու» վրա։

Օրենքի համաձայն՝ վարչապետի թեկնածուն պետք է իր թիմն ու ծրագիրը  խորհրդարանին ներկայացնի 15 օրվա ընթացքում։ Նա կհաստատվի, եթե ստանա 101 պատգամավորներից առնվազն 51-ի աջակցությունը։ Իշխող կուսակցությունը խորհրդարանում ունի 63 մանդատ։

Հուլիսի 3-ին հայտնի դարձավ, որ հրաժարական է տվել Մոլդովայի վարչապետ Ալեքսանդրու Մունտեանուն։ «Այսօր իմ վարչապետական ​​ժամկետն ավարտվում է։ Ես որպես վարչապետ ծառայելու պատասխանատվությունը ստանձնել եմ պարտքի խորը զգացումով և հաստատակամ վստահությամբ, որ կարող եմ օգնել դրական փոփոխություններ կատարել։ Այն պահին, երբ հասկացա, որ այլևս չեմ կարող իրականացնել իմ մանդատն իմ սկզբունքներին և համոզմունքներին համապատասխան, որոշեցի հրաժարական տալ», - X-ի իր միկրոբլոգում գրել էր նա։

Հայերեն English Русский

Շարունակվում է Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակապահովման ծրագրի շրջանակում դիմումների ընդունումը

Կանադան հայտարարել է սեպտեմբերի 8-ից Միացյալ Նահանգների դեմ պատասխան մաքսատուրքեր սահմանելու մասին

Իրանն ու Օմանը համաձայնության են եկել Հորմուզի նեղուցով ժամանակավոր երթուղի ստեղծելու շուրջ

Սեդրակ Քոչարյանին և ևս 5 անձի կալանավորելու միջնորդություն է ներկայացվել

ԿՀՎ տնօրեն Ջոն Ռատկլիֆը ժամանել է Մոսկվա. CBS News

Տեղի ունեցածն առնչություն չունի ծառայության հետ. ՊՆ մամուլի քարտուղարը՝ զինծառայողի ինքնասպանության մասին լուրերի թեմայով

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն թույլ չի տա Իրանին կրկին ականապատել Հորմուզի նեղուցը

Հանրապետության որոշ շրջաններում առաջիկա օրերին սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Օգոստոսի 26-ի միջոցառումների անոնս

Մոլդովայում հոբելյանական 25-րդ Գինու ազգային օրվա միջոցառումները տեղի կունենան 2026 թ. հոկտեմբերի 3-4-ը. Moldpres