Ուկրաինան և Ռուսաստանը հայտնել են փոխադարձ զանգվածային ԱԹՍ հարձակումների մասին

2 րոպեի ընթերցում

Ուկրաինան և Ռուսաստանը հուլիսի 11-ի գիշերը հայտնել են փոխադարձ զանգվածային օդային հարձակումների մասին։ Կողմերի հաղորդմամբ՝ կիրառվել են հրթիռներ և մեծ թվով անօդաչու թռչող սարքեր, կան հարվածներ տարբեր ուղղություններով, վնասներ և տուժածներ։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Ուկրաինայի Զինված ուժերի գլխավոր շտաբը հայտնել է, որ հուլիսի 11-ի գիշերը ռուսական ուժերը Ուկրաինայի ուղղությամբ արձակել են 12 հրթիռ և 121 հարվածային ԱԹՍ ու այլ տեսակի անօդաչու սարքեր։

Ուկրաինական կողմի տվյալներով՝ կիրառվել է 6 «Իսկանդեր-Մ»/C-400 հրթիռ, 4 Х-59/69 ավիացիոն հրթիռ և 2 Х-31 հրթիռ։ Ուկրաինայի հակաօդային պաշտպանությունը հայտարարել է 2 Х-59/69 հրթիռի և 111 ԱԹՍ-ի խոցման կամ ճնշման մասին։

Միևնույն ժամանակ, ուկրաինական կողմը հայտնել է 8 հրթիռի և 7 հարվածային ԱԹՍ-ի հարվածների մասին՝ 11 վայրերում։ Նշվել է նաև բեկորների անկում 3 վայրերում։ Ըստ հաղորդման՝ զգալի վնաս է պատճառվել Կիևում, Կիևի և Օդեսայի մարզերում, կան տուժածներ։

ՌԴ պաշտպանության նախարարությունն իր հերթին հայտարարել է, որ հուլիսի 11-ի գիշերը Ռուսաստանի տարածքում խոցվել կամ որսվել է ուկրաինական ինքնաթիռային տիպի 178 անօդաչու թռչող սարք։

Ռուսական կողմի հաղորդմամբ՝ ԱԹՍ-ները խոցվել են Բրյանսկի, Կալուգայի, Ռոստովի, Սմոլենսկի, Տվերի մարզերի, Մոսկվայի տարածաշրջանի, Կրասնոդարի երկրամասի, Ղրիմի, Ադիգեայի, ինչպես նաև Ազովի և Սև ծովերի ջրատարածքների ուղղություններով։

Ռուսական աղբյուրների փոխանցմամբ՝ Տագանրոգի ծոցում ԱԹՍ-ների հարձակման են ենթարկվել չորս նավ, որոնցից մեկը մեթանոլ տեղափոխող տանկեր է եղել։ Հաղորդվել է մեկ նավաստու զոհվելու մասին։ Վնասի չափը հստակեցվում է։

Հարձակումների հետևանքով Ռուսաստանի մի շարք օդանավակայաններում ժամանակավորապես սահմանափակումներ են մտցվել թռիչքների ընդունման և իրականացման համար։

Հայերեն English Русский

Շարունակվում է Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակապահովման ծրագրի շրջանակում դիմումների ընդունումը

Կանադան հայտարարել է սեպտեմբերի 8-ից Միացյալ Նահանգների դեմ պատասխան մաքսատուրքեր սահմանելու մասին

Իրանն ու Օմանը համաձայնության են եկել Հորմուզի նեղուցով ժամանակավոր երթուղի ստեղծելու շուրջ

Սեդրակ Քոչարյանին և ևս 5 անձի կալանավորելու միջնորդություն է ներկայացվել

ԿՀՎ տնօրեն Ջոն Ռատկլիֆը ժամանել է Մոսկվա. CBS News

Տեղի ունեցածն առնչություն չունի ծառայության հետ. ՊՆ մամուլի քարտուղարը՝ զինծառայողի ինքնասպանության մասին լուրերի թեմայով

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն թույլ չի տա Իրանին կրկին ականապատել Հորմուզի նեղուցը

Հանրապետության որոշ շրջաններում առաջիկա օրերին սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Օգոստոսի 26-ի միջոցառումների անոնս

Մոլդովայում հոբելյանական 25-րդ Գինու ազգային օրվա միջոցառումները տեղի կունենան 2026 թ. հոկտեմբերի 3-4-ը. Moldpres