Անդրադարձ է կատարվել Հյուսիս-հարավի Քաջարան-Ագարակ ճանապարհի շինարարության որակին, կատարման ժամանակացույցին

1 րոպեի ընթերցում

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրենի տեղակալ Կարեն Բադալյանը, հիմնադրամի աշխատակիցները հուլիսի 10-ին հանդիպել են Հյուսիս-հարավի Քաջարան-Ագարակ 32կմ երկարությամբ ճանապարհի շինարարական աշխատանքների տեխնիկական հսկողության խորհրդատվական ծառայություններ մատուցող կազմակերպության թիմի ներկայացուցիչների հետ։ 

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Հիմնադրամի տարածած հաղորդագրությունից, քննարկվել են աշխատանքային մի շարք հարցեր։ 

Մասնավորապես, անդրադարձ է կատարվել շինարարության որակին, աշխատանքների կատարման ժամանակացույցին, ընթացիկ այլ հարցերի։

Հայերեն فارسی Русский