Ազգային արժեքների փոխանցման ամենակայուն ճանապարհը կրթությունն ու մշակույթն են. ՌԴ-ում «Անի» մշակութային կենտրոնի հիմնադիր

3 րոպեի ընթերցում

Մոսկվայում 2013 թվականին հիմնադրված «Անի» մշակութային կենտրոնը տարիների ընթացքում դարձել է հայկական ազգային պարարվեստի պահպանման, զարգացման և միջազգային ներկայացման կարևոր հարթակներից մեկը։

«Արմենպրես»-ի Մոսկվայի թղթակցի հետ զրույցում կենտրոնի հիմնադիր-տնօրեն Արփինե Հակոբյանն ասաց, որ համանուն պարային անսամբլի գլխավոր առաքելությունը ոչ միայն երիտասարդ սերնդին հայկական ժողովրդական-բեմական պարեր ուսուցանելն է, այլև նրանց մեջ ազգային ինքնագիտակցություն, հայկական մշակույթի և ավանդույթների նկատմամբ սեր ձևավորելը։

««Անի» պարային անսամբլում իրականացվում են հեղինակային կրթական ծրագրեր, որոնք հիմնված են տարիների մանկավարժական և բեմադրական փորձի վրա։ Կոլեկտիվում դասավանդվում են հայկական ժողովրդական-բեմական և կովկասյան ժողովրդական պարեր։ Մեր կրթական գործունեությունն ուղղված է սփյուռքում հայկական ինքնության պահպանմանը և ազգային արժեքների փոխանցմանը»,- նշեց Արփինե Հակոբյանը։

Նրա խոսքով՝ հիմնադրումից ի վեր «Անի» պարային անսամբլը մասնակցել է բազմաթիվ միջազգային մրցույթների և փառատոների՝ արժանանալով բարձր գնահատանքի ու մրցանակների։ 2025 թվականին Արփինե Հակոբյանը, որպես «Անի» պարային անսամբլի հիմնադիր, արժանացել է Հայաստանի Հանրապետության դեսպանության մշակութային կենտրոնի մեդալին՝ հայ-ռուսական մշակութային ժառանգության պահպանման գործում ունեցած ներդրման համար։

Չնայած Հայաստանից դուրս երկար տարիներ ապրելու և ստեղծագործելու հանգամանքին՝ մշակութային կենտրոնի տնօրենը հայրենիքի հետ կապը համարում է իր գործունեության առանցքային արժեքներից մեկը։ Նրա խոսքով՝ յուրաքանչյուր պարային բեմադրություն պարզապես գեղարվեստական ստեղծագործություն չէ, այլ Հայաստանի պատմության, մշակույթի և ազգային ոգու ներկայացում միջազգային հանդիսատեսին։

«Հայկական ինքնության պահպանման գործում կարևորելով կրթության դերը՝ մենք հիմնադրել ենք նաև «Լույս» հայկական կիրակնօրյա կրթարանները, որտեղ երեխաները սովորում են հայոց լեզու, պատմություն, մշակույթ և ազգային պար։ Համոզված եմ, որ ազգային արժեքների փոխանցման ամենակայուն ճանապարհը կրթությունն ու մշակույթն են, քանի որ հենց դրանց միջոցով է ձևավորվում սերունդների կապը հայրենիքի և սեփական արմատների հետ»,- եզրափակեց Արփինե Հակոբյանը։

Հայերեն Русский

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան

Ստամբուլում հորդառատ անձրևների հետևանքով զոհերի թիվը հասել է հինգի

Երևանյան հռչակագիրը կարևոր քաղաքական աջակցություն է COP17-ի բանակցություններին. Համբարձում Մաթևոսյան

Հայաստանը մասնակցել է Trigger X միջազգային օպերացիային. դուրս է բերվել 248 միավոր հրազեն և ավելի քան 11 հազար փամփուշտ

Կենսաբազմազանության ճգնաժամը պահանջում է քաղաքական առաջնորդություն. Համբարձում Մաթևոսյան