Հայաստան

Քարակերտի լցակայանում կասեցվել է բենզինի և հեղուկացված գազի վաճառքը

1 րոպեի ընթերցում

Քարակերտի լցակայանում կասեցվել է բենզինի և հեղուկացված գազի վաճառքը

ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը վառելիքի ոլորտում հայտնաբերել է չստուգաչափված սարքավորումների շահագործման դեպք։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմնից, վերահսկողական գործողություններ են իրականացվել բենզինի և հեղուկացված ածխաջրածնային գազի վաճառքով զբաղվող «Հայր և որդի Գալստյաններ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում։

Լցակայանը գտնվում է Արմավիրի մարզի Քարակերտ գյուղում՝ 5 հարկերի փողոց, թիվ 3 հասցեում։

Ստուգմամբ պարզվել է, որ ընկերությունը շահագործել է չստուգաչափված չափիչ միջոցներ։ Արդյունքում կասեցվել է լցակայանի բենզինի և հեղուկացված ածխաջրածնային գազի վաճառքը՝ մինչև հայտնաբերված խախտումների վերացումը։

Ընկերության տնօրենին հանձնարարվել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ և սահմանված ժամկետում վերացնել խախտումը։

Հայտնաբերված խախտումների հիմքով տնտեսվարող սուբյեկտը օրենքով սահմանված կարգով կենթարկվի վարչական պատասխանատվության։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում