ԱՄՆ-ն և Իրանը շարունակում են շփումները համաձայնագրի տեխնիկական հարցերի շուրջ. CNN

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ի և Իրանի բանակցողները շարունակում են քննարկել հակամարտության կարգավորման հետ կապված տեխնիկական հարցերը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հաղորդում է CNN-ը՝ հղում անելով ամերիկյան աղբյուրին։

«ԱՄՆ-ն շարունակում է հանձնառու լինել խնդրի լուծում գտնելուն, և փորձագետների մակարդակով բանակցությունները շարունակվում են», - ասել է աղբյուրը։

Նա ընդգծել է, որ Վաշինգտոնը կարծում է, որ Թեհրանը դեռևս չի կատարում ԱՄՆ-ի հետ ստորագրված փոխըմբռնման հուշագրի հիմնական դրույթները։ Նա բացատրել է, որ անընդունելի է, որ իրանական ուժերը կրակ բացեն Հորմուզի նեղուցում գտնվող նավերի վրա։

Միացյալ Նահանգների զինված ուժերը հուլիսի 8-ին նոր հարվածներ են հասցրել Իրանին՝ Հորմուզի նեղուցը նավագնացության համար բաց պահելու նպատակով։ Ամերիկյան հարվածներից հետո Իրանը պատասխան հարձակումներ է իրականացրել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ։

Թուրքիայում հուլիսի 8-ին անցկացվող ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից առաջ լրագրողների հարցին, թե արդյոք փոխըմբռնման հուշագիրն այլևս ուժի մեջ չէ, Թրամփը պատասխանել էր. «Շատ հետաքրքիր հարց է։ Իմ կարծիքով՝ այն ավարտված է։ Ես չեմ ցանկանում այլևս գործ ունենալ նրանց հետ»։

«Եթե մենք համաձայնագիր կնքենք Իրանի հետ, վստահ չեմ, որ այն կպահպանվի։ Իմ կարծիքով՝ նրանք շատ անազնիվ մարդիկ են»,- ավելի ուշ հավելել էր Թրամփը։

Իրան

ԱՄՆ-ն Իրանում թիրախավորել է 90 ռազմական օբյեկտ. իրանական կողմը հարձակումներ է իրականացրել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ

Նա հավելել էր, որ չի կարծում, թե պատերազմը կվերսկսվի․ «Ինչ էլ տեղի ունենա, շատ արագ կավարտվի... և միայն կբարձրացնի անվտանգությունը, այդ թվում՝ նավթի մատակարարումների համար»։

Կատարվածին արձագանքել էր նաև իրանական կողմը։ Մասնավորապես, Իրանի ԱԳ նախարարությունը հայտարարություն էր տարածել՝ «ռազմական հանցագործություն» որակելով ամերիկյան կողմի գործողությունները։

Իրան

Իրանի ԱԳՆ-ն «ռազմական հանցագործություն» է որակել ԱՄՆ-ի վերջին հարձակումները երկրի վրա

 

Հայերեն Русский

«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ

Թարգմանչական արվեստը՝ պատուհան դեպի այլ երկրներ. Հայաստանի գրողների միությունը Թարգմանչաց տոնը նշանավորեց «Կանթեղ» մրցանակաբաշխությամբ

Հոկտեմբերի 12-ի միջոցառումների անոնս

Հոկտեմբերի 11-ի միջոցառումներ

Հունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդես

Գյումրիում կանցկացվի «Բանկերը և փոքր ու միջին բիզնեսը մեկ տեղում» էքսպոն

Երևանում բացվել է Մհեր Մկրտչյանի արձանը

Զելենսկին Կիևի հարձակման ենթարկվելուց հետո քննադատել է ռուսական նավթամթերքի արտահանման սահմանափակումների թուլացումը

Փենսիլվանիայում հրաձգության հետևանքով ինը մարդ է զոհվել, այդ թվում՝ երկու երեխա

Մայամիում քննարկվել են Ուկրաինայում պատերազմն ավարտելու հնարավոր ուղիներն ու անվտանգության երաշխիքները