Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարը մեղադրել է Իրանին ԱՄՆ-ի հարձակումների համար
1 րոպեի ընթերցում

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն հուլիսի 9-ին հայտարարել է, որ Իրանի կողմից հրադադարի համաձայնագրի խախտումն է հանգեցրել ԱՄՆ-ի կողմից նոր հարձակումների։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է France 24-ը։
«Հենց Իրանն էր, որ Օմանի ջրերում նավարկող նավերը թիրախավորելով, խախտեց իր սեփական հանձնառությունները, ինչպես նաև միջազգային իրավունքը»,- հայտարարել է Բարոն:
Նա կարծիք է հայտնել, որ Իրանը խախտել է Միացյալ Նահանգների հետ նախորդ ամիս ձեռք բերված համաձայնագիրը։
Բարոն՝ հանգստության կոչ է արել հակամարտող ուժերին՝ ասեռլով․ «Այս տեսակի գործողությունները պետք է անպայման դադարեցվի, որպեսզի այս կարևոր բանակցությունները շարունակվեն հնարավոր լավագույն պայմաններում»։
Կարդացեք հոդվածը` Русский