Քարահունջում գայլը հարձակվել է մարդկանց վրա

2 րոպեի ընթերցում

Սյունիքի մարզի Գորիս համայնքի Քարահունջ բնակավայրում գայլը հարձակվել է մարդկանց վրա։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտնել է Syunik News-ը՝ հավելելով, որ գայլի հարձակման հետևանքով հիվանդանոց է տեղափոխվել 6 մարդ, այդ թվում՝ 2-ամյա երեխա։

«Արմենպրես»-ի հետ զրույցում Քարահունջ բնակավայրի վարչական ղեկավար Լուսինե Ավետյանը տեղեկացրեց, որ հարձակման ենթարկվածներից մեկը Քարահունջի 60-ամյա բնակիչ Սուրեն Ծատրյանն է, որն այդ պահին իր այգում աշխատանքներ իրականացնելիս է եղել։

Ավետյանը տեղեկացրեց, որ նրան այս պահին վիրահատում են։

Հարձակման ենթարկված մյուս անձանց մասին Քարահունջ համայնքի ղեկավարը տեղեկություններ չունի, միայն նշեց, որ բոլորը տեղափոխվել են Գորիսի բժշկական կենտրոն։

Syunik News-ը նաև հայտնել է, որ դեպքի վայր են մեկնել փրկարարներն ու էկոպարեկները։

«Արմենպրես»-ը փորձեց դեպքի հետ կապված տեղեկություններ ստանալ նաև ՆԳՆ փրկարար ծառայությունից, սակայն ՆԳՆ-ից նշեցին, որ այս պահին տեղեկություն չունեն, լինելու դեպքում՝ կփոխանցեն։

Կապ հաստատել չհաջողվեց նաև «Գորիս» բժշկական կենտրոնի հետ։

Հայաստանի շրջակա միջավայրի նախարարության մամուլի խոսնակ Անի Հակոբյանն «Արմենպրես»-ին տեղեկացրեց, որ էկոպարեկային ծառայության աշխատակիցները Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության աշխատակիցների հետ հերթապահություն են սահմանել, որպեսզի կանխեն գայլերի հնարավոր նոր հարձակումը։ «Էկոպարեկներն այս պահին պարզապես օգնում են Ներքին գործերի նախարարության իրենց գործընկերներին։ Նրանց ծառայությունը բնության պահպանվող տարածքներում է, նրանք համայնքներում ծառայություն չեն իրականացնում»,-ասաց Անի Հակոբյանը։ 

Հայերեն Русский

Մարադոնայի մահվան առթիվ պաշտպանական և մեղադրող կողմերը դատարանում սկսել են եզրափակիչ ճառերը

Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Պորտուգալիան ԱՄՆ-ի համար դեպի Եվրոպա տանող իդեալական դարպաս է

Firebird AI-ը հերքել է իր գործունեությանն առնչվող կեղծ պնդումները

Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգներն Իրանին չի հարվածի միջանկյալ ընտրություններից առաջ

Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն

Ֆրանսիան միգրացիոն հարցերի շուրջ երկխոսություն է սկսել թալիբների հետ

Գերմանիան և Մեծ Բրիտանիան կհամագործակցեն ռուսական կիբերհարձակումների դեմ պայքարում

ՀՀ ԱԳՄԱ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ղազախ գործընկերոջ հետ

ԵՄ-ն Ռուսաստանից լրացուցիչ տեղեկություններ է պահանջել ժանտախտի դեպքի վերաբերյալ

ՌԴ-ից Հայաստան ժանտախտի ներբերումը կանխարգելելու նպատակով ստեղծված հանձնաժողովը անցկացրել է առաջին նիստը. իրավիճակը վերահսկողության ներքո է