ԱՄՆ-ի օդային հարվածների հետևանքով զոհվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ութ զինծառայող
1 րոպեի ընթերցում

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմաօդային և ռազմածովային ուժերի ութ անդամներ զոհվել են Իրանի հարավում ԱՄՆ-ի օդային հարվածների հետևանքով:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է իրանական Tasnim լրատվական գործակալությունը։
Օրերս Հորմուզի նեղուցում 3 նավ է թիրախավորվել, որին ի պատասխան ամերիկյան ուժերը հուլիսի 8-ի գիշերը հարվածներ են հասցրել Իրանում գտնվող շուրջ 80 թիրախի։ Իրանն էլ պատասխան հարվածներ է հասցրել՝ թիրախավորելով տարածաշրջանում ամերիկյան 85 ռազմական օբյեկտ։ ԱՄՆ-ն նաև չեղարկել է Իրանի դեմ նավթային պատժամիջոցների մեղմացումը։
Այս հարվածների ֆոնին Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ հրադադարի ռեժիմն այլևս ուժ չունի, և որ ԱՄՆ-ն այլևս մտադիր չէ բանակցություններ վարել Թեհրանի հետ:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում լրագրողների հետ զրույցում նոր սպառնալիքներ է հնչեցրել Իրանի հասցեին։ «Ես նրանց փոքրիկ նախազգուշացում տվեցի. մենք այսօր երեկոյան կրկին ուժեղ հարվածելու ենք նրանց», - ասել է Թրամփը։