Երևանի կենդանաբանական այգի տեղափոխված առյուծներն ու վագրերը կարանտինում են և գտնվում են մասնագետների հսկողության ներքո

2 րոպեի ընթերցում

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ, գործարար Գագիկ Ծառուկյանին պատկանող ընդունելությունների տնից Երևանի կենդանաբանական այգի տեղափոխված կենդանիները գտնվում են մշտական հսկողության ներքո և անցնում են անհրաժեշտ բուժզննում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Երևանի քաղաքապետարանի տարածած տեսանյութում երևում է, որ այգու նոր բնակիչներն այժմ ժամանակավորապես գտնվում են կարանտինային տարածքում, որտեղ ադապտացիոն շրջանն անցնելուց հետո կտեղափոխվեն ազատավանդակներ։

Կենդանաբանական այգու գիտական գծով փոխտնօրեն Աշոտ Ասլանյանի խոսքով՝ Երևանի կենդանաբանական այգի է տեղափոխվել երեք առյուծ, որոնցից երկուսը՝ արու, մեկը՝ էգ, ինչպես նաև չորս սպիտակ վագր։

«Տեղափոխման ընթացքում տարիքային և ուղեկցող հիվանդությունների հետևանքով էգ առյուծն անկել է։ Մյուս բոլոր կենդանիները տեղափոխությունը տարել են բնականոն և այժմ գտնվում են այգու կարանտինային՝ այցելուների համար չնախատեսված հատվածում։ Երիտասարդ արու առյուծն ունեցել է ոտքի նախնական վնասվածք, որը կիսատ էր բուժված, իսկ սպիտակ էգ վագրի մի շարք ատամներ բացակայում են՝ տարիքային փոփոխությունների պատճառով։ Այգի տեղափոխված կենդանիները նորմալ սնվում են»,- ասաց Ասլանյանը։

Ավելի վաղ ԲՀԿ մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը հայտնել էր, որ Ծառուկյանի ընդունելությունների տանը խուզարկության ընթացքում քնեցվել և կենդանաբանական այգի են տեղափոխվել այնտեղ պահվող կենդանիները։

Կենդանաբանական այգուց էլ հայտնել էին, որ այգի տեղափոխված էգ առյուծը, պայմանավորված մեծ տարիքով և ուղեկցող հիվանդություններով (ինչն արդեն արձանագրված է հերձման ակտով) քնեցումից չի արթնացել։

Հայերեն English Русский

Թրամփը հայտարարել է Զելենսկիի հետ հանդիպումից հետո Պուտինին զանգահարելու մտադրության մասին

ՆԱՏՕ-ն հաջորդ տարի Ուկրաինային կտրամադրի առնվազն 70 միլիարդ եվրոյի ռազմական օգնություն. Ռյուտե

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Ուկրաինային կտրամադրի Patriot հրթիռային համակարգեր արտադրելու լիցենզիա

Իրանը դադարեցնում է ԱՄՆ-ի հետ բանակցությունները վերջնական կարգավորման շուրջ. ՏԱՍՍ

Երևանի կենդանաբանական այգի տեղափոխված առյուծներն ու վագրերը կարանտինում են և գտնվում են մասնագետների հսկողության ներքո

ՆԱՏՕ-ի հաջորդ գագաթնաժողովը տեղի կունենա Ալբանիայում

Հուլիսի 9-ի միջոցառումների անոնս

Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Վահագն Խաչատուրյանի հանդիպումը

ԿԳՄՍՆ-ն համագործակցության հուշագիր է ստորագրել Գյումրիի երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնի հետ

Էրդողանը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում հանդիպել է Գերմանիայի կանցլերի հետ