Իրանում ԱՄՆ-ին «իսկական դժոխքով» են սպառնացել ցամաքային գործողության դեպքում
1 րոպեի ընթերցում

Իրանն ամերիկյան բանակի զինծառայողների համար «իսկական դժոխք» կպատրաստի, եթե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը որոշի ցամաքային գործողություն սկսել Իսլամական Հանրապետության դեմ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Իրանի բանակի գլխավոր հրամանատարի տեղակալ, դերծովակալ Հաբիբոլլա Սայարին:
«Հակառակորդը գիտի՝ եթե նա նման հիմարություն անի, ապա կհայտնվի իսկական դժոխքում, որտեղից արդեն ելք չի լինի: Ես խոստանում եմ, որ թշնամին, որքան էլ բարձրագոչ հայտարարություններ անի, միևնույն է, չի հանդգնի իր ուժերն իջեցնել մեր ափեր», - մեջբերել է նրա խոսքն IRNA գործակալությունը:
Ավելի վաղ Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ հրադադարի ռեժիմն այլևս ուժ չունի, և որ ԱՄՆ-ն այլևս մտադիր չէ բանակցություններ վարել Թեհրանի հետ:
Կարդացեք հոդվածը` Русский