Թրամփը հայտարարել է, որ Թուրքիան կստանա F-35 կործանիչներ
1 րոպեի ընթերցում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Թուրքիան կստանա հինգերորդ սերնդի F-35 կործանիչներ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է թուրքական «Հուրիեթ»-ը։
Վերոնշյալ հայտարարությունն ԱՄՆ նախագահն արել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ հանդիպման ընթացքում, որը կայացել է Անկարայում ընթացող ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում։
«Թուրքիան կստանա F-35 կործանիչներ»,- ընդգծել է Թրամփը։
Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել էր, որ ակնկալում է դրական որոշում ԱՄՆ-ի կողմից F-35 կործանիչների հարցում՝ Անկարայում Թրամփի հետ անցկացված բանակցությունների արդյունքներով։
Թուրքիան 2017 թվականին Ռուսաստանից ձեռք էր բերել Ս-400 հակաօդային պաշտպանության համակարգերի չորս դիվիզիոն՝ շուրջ 2,5 միլիարդ դոլար արժողությամբ։ Այդ գործարքից հետո Անկարան դուրս էր մնացել ԱՄՆ-ի F-35 կործանիչների ծրագրից։