Տնտեսություն

Հայաստանի էկոնոմիկայի և Ինդոնեզիայի արդյունաբերության նախարարները քննարկել են համագործակցության հնարավորությունները

1 րոպեի ընթերցում

Հայաստանի էկոնոմիկայի և Ինդոնեզիայի արդյունաբերության նախարարները քննարկել են համագործակցության հնարավորությունները

Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Ռուսաստանի Դաշնությունում անցկացվող «Իննոպրոմ» միջազգային արդյունաբերական ցուցահանդեսի շրջանակում հուլիսի 6-ին հանդիպել է Ինդոնեզիայի Հանրապետության արդյունաբերության նախարար Ագուս Գումիվանգ Կարտասասմիտայի հետ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը։

Քննարկվել են Հայաստանի և Ինդոնեզիայի միջև առևտրատնտեսական և գործարար համագործակցության ընդլայնման, արդյունաբերական ոլորտի զարգացման, տեխնոլոգիաների փոխանակման և բարձր ավելացված արժեք ունեցող արտադրության ոլորտներում գործակցության խորացմանն առնչվող հարցեր։

Նախարարն առաջարկել է դիտարկել արդյունաբերական գոտիների, ներդրումային ծրագրերի և համատեղ արտադրության ուղղություններով համագործակցության հնարավորությունները։

Անդրադարձ է կատարվել նաև ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը, որի իրականացումը կնպաստի տարածաշրջանային կապակցվածության ամրապնդմանը, բեռնափոխադրումների դյուրացմանը և նոր հնարավորություններ կստեղծի առևտրի, ներդրումների և արդյունաբերական համագործակցության զարգացման համար։

Կարդացեք հոդվածը` EnglishEspañolفارسیРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում