Էդուարդ Սպերցյանը բուժզննում է անցել նոր ակումբում

1 րոպեի ընթերցում

Հայաստանի ֆուտբոլի  հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանն ավարտել է ռուսական «Կրասնոդար»-ից Սաուդյան Արաբիայի «Ալ Ահլի» տեղափոխությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է արաբ հեղինակավոր լրագրող Ահմեդ Ալ Լուկանը՝ «Ալ Ռիադիա» պարբերականից: Սպերցյանը երկուշաբթի բուժզննում է անցել Պորտուգալիայում և պայմանագիր է կնքել Սաուդյան Արաբիայի ակումբի հետ: Կողմերի միջև համաձայնագիրը նախատեսված է չորս տարով և ներառում է ևս մեկ մրցաշրջանով երկարաձգման տարբերակ:

Սպերցյանը նոր թիմին կմիանա նախամրցաշրջանային հավաքի ժամանակ, որը «Ալ Ահլի»-ն կանցկացնի Ավստրիայում:

2025/2026 մրցաշրջանում Էդուարդ Սպերցյանը բոլոր մրցաշարերում մասնակցել է 42 հանդիպման, դարձել 14 գոլի և 18 գոլային փոխանցման հեղինակ:

 

 

Հայերեն English

ՀՀ ԱԳՄԱ փոխնախարարն ԱՄԷ արտաքին գործերի պետնախարարի հետ քննարկել է երկկողմ հարաբերությունների օրակարգը

Ֆիլիպիններում նախատեսում են ավարտին հասցնել գործող փոխնախագահի դատավարությունը

Ուկրաինայում բանակցությունների նոր փուլից հետո ԱՄՆ-ն հայտնել է խաղաղության ուղղությամբ արձանագրված առաջընթացի մասին

Բունդեսթագը հաստատել է Գերմանիայի դաշնային բյուջեն, որը նախատեսում է պաշտպանական ծախսերի ռեկորդային ցուցանիշ

Անօդաչու թռչող սարքը խախտել է Լատվիայի օդային տարածքը

ՀՀ ՆԳՆ կրթահամալիրում անցկացվել է «Փաստաթղթերի կեղծում» թեմայով մասնագիտական դասընթաց

Աբու Դաբիում քննարկվել են Հայաստանի և ԱՄԷ-ի միջև հետագա համագործակցության ուղիները

Տիգրան Մեծի պողոտա-Ագաթանգեղոսի փողոց խաչմերուկից մինչև Խորենացու փողոցի հատվածը ժամանակավորապես փակ է լինելու երթևեկության համար

Վճռաբեկ դատարանը բեկանել է Դավիթ և Գոռ Համբարձումյաններին վերաբերող Վերաքննիչ դատարանի որոշումը

Մեկնարկել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի դրամահավաք-արշավը