Ռուբինյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան»-ը կօգտագործի մանդատները՝ փորձելով խուսափել արդարադատությունից

3 րոպեի ընթերցում

Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ, հունիսի 7-ին Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորվելիք խորհրդարանի ղեկավարի թեկնածու Ռուբեն Ռուբինյանն արձագանքել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի՝ ընտրությունների արդյունքներով ստացած մանդատները վերցնելու որոշմանը։

«Ուժեղ Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Նարեկ Կարապետյանը հայտարարել է, որ դաշինքը որոշում է կայացրել վերցնել հունիսի 7-ին Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ստացած մանդատները։ Կարապետյանն ասել է, որ իրենք փորձելու են համադրել փողոցային պայքարն ու օրենսդիրում իրենց մանդատները, որպեսզի հասնեն փոփոխությունների։ Կարապետյանը նաև հայտնել էր, որ իրենք մասնակցելու են նաև Հայաստանում սպասվող ՏԻՄ ընտրություններին տարբեր համայնքներում։

Հիշեցնենք, որ նախընտրական քարոզարշավի ընթացքում, ինչպես նաև ընտրություններից հետո Հայաստանի հակակոռուպցիոն կոմիտեն բազմաթիվ հաղորդագրություններ է տարածել՝ հայտնելով «Ուժեղ Հայաստան» դաշինքի ներկայացուցիչների կողմից ընտրակաշառք բաժանելու դեպքեր բացահայտելու մասին։ Հակակոռուպցիոն կոմիտեն նաև դաշինքի ներկայացուցիչների կողմից ընտրակաշառք բաժանելու դեպքերի մասին վկայող բազմաթիվ ձայնագրություններ է հրապարակել։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ռուբինյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է, որ «Ուժեղ Հայաստան» դաշինքը մանդատները վերցնելու է, որպեսզի դրանք օգտագործելով՝ փորձեն խուսափել արդարադատությունից։ Ռուբինյանը հայտարարել է, որ նրանց մոտ դա չի ստացվելու։

«Ինչպես և սպասվում էր, կալուգացիները հայտարարեցին, որ վերցնում են պատգամավորական մանդատները և գալու են Ազգային ժողով։ Դա նրանց չի փրկելու; Բոլոր ընտրակեղծարարները, ընտրակաշառատուները, հանցագործները, կոռուպցիոներները և պարզապես տարբեր կալիբրի գործակալները պատժվելու են մինչև վերջին մարդը։ Իսկ բոլոր նրանք, որոնք այս տարիների կամ ամիսների ընթացքում իրենց լեզվին ազատություն են տվել և հատել են  մարդկային պարկեշտության  բոլոր սահմանները, նրանց մենք առանձնահատուկ ոգևորությամբ ենք սպասում Ազգային ժողովում և քաղաքականապես ոչնչացնելու ենք՝ կրկին մինչև վերջին մարդը»,- ասել է Ռուբինյանը։

Հայաստանում հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքներով խորհրդարան է անցել երեք քաղաքական ուժ՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, «Ուժեղ Հայաստան» դաշինքը և «Հայաստան» դաշինքը։ ՔՊ-ն նոր խորհրդարանում կունենա 64 մանդատ, կստանա մեծամասնություն և կձևավորի կառավարություն։ «Ուժեղ Հայաստան» դաշինքը կունենա 29, «Հայաստան» դաշինքը՝ 12 մանդատ։ 

Հայերեն

Գագիկ Ծառուկյանին պատկանող առանձնատնից առգրավվել են 3 առյուծ և 1 վագր. Քննչական կոմիտե

Իսրայելը հայտնել է Գազայում «Համաս»-ի մարզումային ստորաբաժանման հրամանատարի մահվան մասին

Համայնքային ոստիկանների օպերատիվ աշխատանքի շնորհիվ բացահայտվել են թմրանյութ պահելու, իրացնելու դեպքեր

Գագիկ Ծառուկյանի առանձնատանը պահվող առյուծները տեղափոխվել են Կենդանաբանական այգի

Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Չինաստանի նախագահը կայցելի ԱՄՆ

Viva-ն ձեռք է բերել Ovio-ն՝ թվային կոնվերգենտությունը զարգացնելու և պրոդուկտային առաջնորդությունն ամրապնդելու նպատակով

Արագածավան-Գետափ ավտոճանապարհին բախվել են ավտոմեքենաներ. կան զոհեր

ՀՀ ԲՏԱ նախարարության աջակցությամբ հայկական ընկերությունները մասնակցել են «GITEX AI EUROPE 2026» միջազգային տեխնոլոգիական ցուցահանդեսին

Պորտուգալական «Բենֆիկա» ակումբի ակադեմիան մուտք է գործում Հայաստան

Առանձնապես խոշոր չափերով խարդախություն և փողերի լվացում կատարելու մեղադրանքով ձերբակալվել են Գագիկ Ծառուկյանը և հանցավոր խմբի ևս մեկ անդամ