Երևանում մեկնարկում է Եվրոպայի մինչև 16 տարեկանների C դիվիզիոնի բասկետբոլի առաջնությունը. թիմերն արդեն ժամանել են

3 րոպեի ընթերցում

Երևանում կայանալիք բասկետբոլի FIBA EuroBasket U16 Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությանը նվիրված ասուլիս

Երևանում մեկնարկում է ՖԻԲԱ-ի Եվրոպայի մինչև 16 տարեկանների C դիվիզիոնի առաջնությունը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում մրցաշարին անդրադարձան ԿԳՄՍ նախարարության սպորտի քաղաքականության վարչության պետ Նարինե Շահբազյանը և Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արթուր Նազարյանը։

Հայաստանն արդեն երկրորդ տարին է, ինչ հյուրընկալում է եվրոպական տարբեր տարիքային խմբերի բասկետբոլի մրցաշարեր։ Նախորդ տարի Հայաստանում անցկացվել էր մինչև 20 տարեկանների Եվրոպայի առաջնության B դիվիզիոնի մրցաշարը։

«Հաշվի առնելով նախորդ տարվա մինչև 20 տարեկանների Եվրոպայի առաջնության B դիվիզիոնի մրցաշարի փորձը ու նաև այն, որ ԿԳՄՍՆ ներդրումների շնորհիվ «Սպորտի կառավարման» կենտրոնը բերվեց պատշաճ վիճակը, մենք հնարավորություն ստացանք նաև այս տարի հյուրընկալել այս մրցաշարը։ Փորձը ցույց տվեց, որ նմանատիպ մրցաշարերը դրական ազդեցություն են ունենում թե՛ երկրի հեղինակության, թե՛ բասկետբոլի զարգացման, թե՛ տնտեսության վրա։ Մենք այժմ փորձում ենք պահպանել այդ տեմպը»,-ասաց Նազարյանը։

Վերջինիս խոսքով՝ ֆեդերացիան ձգտելու է նաև առաջիկա տարիներին շարունակական դարձնել նմանատիպ մրցաշարերի անցկացումը։

Խոսելով Հայաստանի հավաքականի ներուժի մասին՝ Նազարյանը նշեց, որ թիմի կազմում ընդգրկված են բասկետբոլիստներ Հայաստանից, ԱՄՆ-ից և Ռուսաստանից։

«Բավականին մարտունակ թիմ ունենք, և մեզ համար դրական արդյունք կլինի, եթե հավաքականը հասնի եզրափակիչ, իսկ ինչու ոչ՝ նաև հաղթանակ տոնի»,-ընդգծեց նա։

Նազարյանի խոսքով՝ մեծ է հավանականությունը, որ առաջիկա տարիներին Հայաստանում կանցկացվի նաև կանանց որևէ տարիքային մրցաշար։

ԿԳՄՍ նախարարության սպորտի քաղաքականության վարչության պետ Նարինե Շահբազյանն ընդգծեց, որ խաղային մարզաձևերից հենց բասկետբոլը, ֆուտբոլից հետո, ամենազանգվածայիններից մեկն է։

«Մեր նպատակն է նաև այս կերպ բարելավել ենթակառուցվածքների վիճակը։ Իսկ հավաքականից սպասելիքները մեծ են, քանի որ հաղթանակի դեպքում թիմը կարող է անցնել հաջորդ փուլ»,-ասաց նա։

Մասնակից գրեթե բոլոր հավաքականներն արդեն Երևանում են։ Մրցաշարի բոլոր խաղերը կանցկացվեն «Սպորտի կառավարման» կենտրոնում։ Մուտքն ազատ է։ Մրցաշարին մասնակցում է 9 թիմ։

Հայերեն English Русский

Վրաստանում հայտնաբերվել է սպանության համար հետախուզվող անձը

Քննարկվել են ՀՀ-ում քաղաքաշինության ոլորտի զարգացման հեռանկարներն ու ընթացիկ ծրագրերը

Բեռլինում փետրվարի 3-5-ը կկայանա «Fruit Logistica 2027» միջազգային ցուցահանդեսը

ՀՀ ֆինանսների նախարարության հասարակական խորհրդի նիստում քննարկվել են 2027-ի պետական բյուջեի նախագծի վերաբերյալ առաջարկությունները

«ՆՈՐ ԳԱԶ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում բացահայտվել է թերլիցքավորման դեպք

Քննարկվել են հայկական վերամշակված արտադրանքն Օմանի շուկա արտահանելու և շուկայում դրանց երկարաժամկետ ներկայացվածությունն ապահովելու մասին հարցեր

ՀԷՑ-ի ավտոպարկը համալրվում է նոր տրանսպորտային միջոցներով և մասնագիտացված տեխնիկայով

ՀՀ վարչապետի խոսնակը հերքում է Թուրքմենստանում Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպման մասին ռուսական լրատվամիջոցի հրապարակումը

Հայաստանն արդեն իսկ զգալի առաջընթաց է արձանագրել մի շարք ոլորտներում. Վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի կատարողականի ԵՄ գնահատման երկրորդ առաքելությունը Հայաստանում է

Հայաստանն ուժեղացնում է պատվաստումների գործընթացի թվայնացված մոնիտորինգը՝ տվյալների վրա հիմնված որոշումներ կայացնելու համար