Մոլդովայի վարչապետը հրաժարական է տվել

2 րոպեի ընթերցում

Մոլդովայի վարչապետ Ալեքսանդրու Մունտեանուն հայտարարել է հրաժարականի մասին, որը նաև հանգեցրել է կառավարության հրաժարականին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ իր որոշման մասին Մունտեանուն հայտնել է X հարթակում գրառմամբ։

Մունտեանուն, որը վարչապետի պաշտոնը զբաղեցնում է 2025 թ. նոյեմբերից, իր որոշման մասին հստակ բացատրություն չի տվել։

«Այսօր իմ վարչապետական ​​ժամկետն ավարտվում է։ Ես որպես վարչապետ ծառայելու պատասխանատվությունը ստանձնել եմ պարտքի խորը զգացումով և հաստատակամ վստահությամբ, որ կարող եմ օգնել դրական փոփոխություններ կատարել։ Այն պահին, երբ հասկացա, որ այլևս չեմ կարող իրականացնել իմ մանդատն իմ սկզբունքներին և համոզմունքներին համապատասխան, որոշեցի հրաժարական տալ», - գրել է նա։

Մունտեանուն հավելել է, որ կշարունակի ծառայել իր երկրին՝ անկախ նրանից, թե ինչ պաշտոն կզբաղեցնի։

Reuters գործակալությունը հաղորդում է, որ այս քայլը մարտահրավեր է նախագահ Մայա Սանդուի և նրա իշխող եվրոպամետ «Գործողության և համերաշխության կուսակցության» (PAS) համար։

Մոլդովայի խորհրդարանական ընթացակարգի համաձայն՝ Սանդուն խորհրդակցություններ կանցկացնի խորհրդարանական խմբերի հետ, այնուհետև կառաջադրի վարչապետի թեկնածու։

62-ամյա Մունտեանուն նշանակվել է վարչապետի պաշտոնում 2025 թ. սեպտեմբերին կայացած խորհրդարանական ընտրություններից հետո, որոնցում PAS-ը հաղթանակ տարավ ռուսամետ մրցակցի նկատմամբ և ստացավ նոր մանդատ՝ Մոլդովայի` Եվրոպական միությանն անդամակցելու ուղին շարունակելու համար։

Դրանից առաջ Մունտեանուն մոտ 20 տարի աշխատել է Մոլդովայից դուրս, այդ թվում՝ Համաշխարհային բանկում։

Ըստ տարբեր լրատվամիջոցների՝ վերջին երկու շաբաթվա ընթացքում Մոլդովայում կառավարական ճգնաժամ է սկսվել պետական ​​ձեռնարկություններում աշխատանքի ընդունման գործընթացում չարաշահումների, աշխատակիցներին անհիմն վճարումների և այլ խախտումների բացահայտումներից հետո։

Հայերեն English Русский

Սանդրո Պերկովիչը հեռանում է «Նոա»-ի գլխավոր մարզչի պաշտոնից

Yerevan Fashion Week-ը վերադառնում է չորրորդ անգամ՝ այս տարի ավելի ընդլայնված ծրագրով․ այն կանցկացվի հոկտեմբերի 9-11-ը

Թրամփը չի բացառել Իրանի հետ բանակցությունների վերսկսումը

Ֆրանսիայի վարչապետը հանձնարարել է ստեղծել հաքերային հարձակումներից պաշտպանության ստորաբաժանում

Շվեյցարիան միացել է Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 20-րդ փաթեթի մի շարք միջոցառումների

Հայաստանի մի շարք քաղաքներում կանցկացվի «Թէատրոն» կատարողական արվեստների միջազգային ֆրանկոֆոն փառատոնը

Ինժեներական աշխատանքները զինված ուժերում ընթանում են անընդհատ ռեժիմով. Սուրեն Պապիկյան

Հութիները հայտնել են, որ մեկ ամսվա ընթացքում խոչընդոտել են 48 սաուդական տանկերների երթևեկությանը

ԿԺԴՀ առաջնորդի քույրը հայտարարել է, որ տեղյակ չէ Հյուսիսային Կորեայի և ԱՄՆ առաջնորդների շփումներից

CAFSEP ծրագրի շրջանակում ևս երեք բնակավայրերի տրամադրվել են նոր տեխնիկա և սարքավորումներ