Միացյալ Նահանգներ

ԱՄՆ-ն աջակցում է Պակիստանի ինքնապաշտպանության իրավունքն «ահաբեկչական հարձակումներից». Պետքարտուղարություն

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ն աջակցում է Պակիստանի ինքնապաշտպանության իրավունքն «ահաբեկչական հարձակումներից». Պետքարտուղարություն

Պակիստանի և Աֆղանստանի միջև վերջին օրերին նոր հարվածների փոխանակումից հետո ԱՄՆ պետքարտուղարությունը հայտնել է, որ Վաշինգտոնն աջակցում է Պակիստանի ինքնապաշտպանության իրավունքը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:

«Վաշինգտոնն աջակցում է Պակիստանի ինքնապաշտպանության իրավունքը՝ ի պատասխան ահաբեկչական հարձակումների: Պակիստանի ժողովուրդը խիստ տուժել է ահաբեկիչների ձեռքից», - հայտնել է գերատեսչության ներկայացուցիչը:

ՄԱԿ-ի տվյալներով՝ հունիսի 29-ին Աֆղանստանի սահմանային շրջաններին Պակիստանի ավիահարվածների հետևանքով զոհվել է առնվազն 28 խաղաղ բնակիչ: Դրանից հետո աֆղանական ուժերը մի շարք օդային հարվածներ են հասցրել Պակիստանի տարածքին:

Պակիստանի և Աֆղանստանի սահմանին մարտական գործողությունները վերսկսվել են փետրվարին։ Իսլամաբադը Քաբուլին մեղադրում է Պակիստանում հարձակումներ իրականացնող ահաբեկիչներին ապաստան տալու համար։ Աֆղանստանում իշխող «Թալիբան»-ը հերքում է մեղադրանքները՝ հարձակումները որակելով չհրահրված։

Կողմերը 2025 թ. հոկտեմբերին համաձայնել էին հրադադարի, սակայն այն բազմիցս խախտվել է։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում