Հայաստանը սկսել է Գյումրի-Ախուրիկ և Երասխի երկաթուղային հատվածների վերականգնումը. վարչապետ

2 րոպեի ընթերցում

Հայաստանը սկսել է Գյումրի-Ախուրիկ և Երասխի հատվածներում երկաթուղու վերականգնմանն ուղղված գործընթացները։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հայկական երկաթուղու կառավարման հետ կապված զարգացումներին։

Լրագրողը հետաքրքրվեց՝ արդյոք ռուսական սահմանափակումների ֆոնին հայկական կողմը կարող է վերանայել Հայկական երկաթուղու կառավարման հարցում իր մոտեցումը։

Փաշինյանը նշեց, որ Հայաստանի դիրքորոշումները չեն փոխվել և չեն փոխվելու։

«Հնարավոր չէ (հայկական կողմը, - խմբ.) վերանայի իր մոտեցումը, բայց մյուս կողմից այն, ինչ մենք հայտարարել ենք, դա էլ չենք պատրաստվում վերանայել»,- ասաց վարչապետը։

Նրա խոսքով՝ Հայաստանը արդեն սկսել է այն գործընթացները, որոնք միտված են Գյումրի-Ախուրիկ հատվածի և Երասխի հատվածում երկաթուղու վերականգնմանը։

«Մենք անելու ենք այդ աշխատանքները։ Ինչ վերաբերում է մնացած հատվածին՝ աշխատանքային քննարկումները շարունակելու ենք, այդ թվում՝ Ռուսաստանի մեր գործընկերների հետ»,- նշեց Փաշինյանը։

Վարչապետը շեշտեց, որ Հայաստանը չի կարող պարզապես դիտորդի դերում լինել այն իրավիճակում, երբ միջազգային երկաթուղային ուղիները կարող են մտնել տարածաշրջան, բայց շրջանցել Հայաստանը։

«Չի կարող այդպիսի բան լինել։ Եկեք արձանագրենք, որ դա Հայաստանի Հանրապետության սեփականությունն է, և մենք մեր սեփականությունը պետք է կառավարենք»,- ասաց Փաշինյանը։

Նա հավելեց, որ մանրամասներ այս փուլում չի կարող հայտնել, քանի որ հարցերը պետք է լուծվեն իրավական խորհրդատվությունների և աշխատանքային քննարկումների արդյունքում։

Հայաստանի երկաթուղային համակարգը 2008 թվականից կոնցեսիոն պայմանագրով կառավարվում է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի կողմից։ Ընկերությունը «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի 100 տոկոսանոց դուստր ընկերությունն է։

Ավելի վաղ հայկական կողմը հայտարարել էր Գյումրի-Ախուրիկ և Երասխի ուղղություններով երկաթուղային ենթակառուցվածքների վերականգնման անհրաժեշտության մասին։

Հայերեն العربية فارسی Русский Türkçe 中文

Երևանում մեկնարկել է Միջազգային առևտրի և ներդրումների եռօրյա ֆորումը

Ֆրանսիայում 1065 մարդ է տուժել բողոքի գործողությունների ընթացքում

ՖԻՖԱ-ի նոր դասակարգման աղյուսակում Հայաստանի ընտրանին 108-րդն է

Էկոնոմիկայի նախարարը հայտարարել է Հայաստանի գյուղմթերքի ամբողջական իրացման մասին

Սպանվել է Բրիտանիայի թագավորական ընտանիքի բժիշկը․ The Sun

«Հայաստան–Միացյալ Թագավորություն բիզնես համաժողով 2026»-ը նոր հնարավորություններ է ստեղծում երկկողմ համագործակցության համար

Ազատազրկման դատապարտվելու դեպքում պատիժը կկրի Հայաստանում․ վարչապետը՝ ադրբեջանցի զինծառայողի հնարավոր դատապարտման մասին

Հունգարիան հանել է Եվրամիությանը Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցության վերաբերյալ բանակցություններ սկսելու արգելքը․ լրատվամիջոց

Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Վրաստանի մշակույթի նախարար Մայա Բիտաձեի հետ

Թոքային ժանտախտի վերաբերյալ իրականացվում է մոնիթորինգ․ Ավանեսյանն անդրադարձել է Հայաստան ժամանողների հսկողությանը