Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացուն
1 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին շան հետ իջել է Գեղամասար բնակավայրի հարակից անտառ՝ Սևանա լճի ափ, քաղաքացու հետ կապը ընդհատվել է․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Փրկարար ծառայությունից հայտնում են, որ որոնողական աշխատանքների արդյունքում անտառի դժվարանցանելի հատվածում՝ եղեգնուտում, փրկարարները հայտնաբերել են որոնվող քաղաքացուն։
Փրկարարներն անտառային հատվածով, մոտ 300 մետր քաղաքացուն դուրս են բերել երթևեկելի հատված և տեղափոխել Գեղամասար բնակավայր։