Իրանում ներում կշնորհեն 850 բանտարկյալի Խամենեիին հրաժեշտ տալու օրերին

2 րոպեի ընթերցում

Իրանի իշխանությունները փետրվարի 28-ին ամերիկա-իսրայելական հարվածների հետևանքով զոհված գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հրաժեշտի արարողությունների օրերին հրաման են տվել ներում շնորհել առնվազն 850 բանտարկյալի, որոնք կատարել են մանր հանցագործություններ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Իրանի Դրամական փոխհատուցումների վճարման ժողովրդական շտաբի հոգաբարձուների խորհրդի նախագահ Սեյեդ Ասադոլլա Ջուլային:

«Չկանխամտածված հանցագործությունների համար դատապարտված 850 բանտարկյալի ազատ արձակմանն աջակցելու համար կիրակի օրը պետական ​​և հասարակական կառույցների ներկայացուցիչների մասնակցությամբ կայացած հատուկ նիստում քննարկվել են բոլոր 31 նահանգներից ստացված գործերը: Արդյունքում ընդունվել է որոշում 520 անձանց ազատ արձակելու մասին, որոնք բանտարկված են ֆինանսական պարտավորությունների հարցերով, ինչպես նաև 330 դատապարտյալի՝ այլ գործերով, որոնք կապված են ամուսնական պայմանագրերի և ալիմենտների վճարման հետ», - մեջբերել է նրա խոսքը Tasnim գործակալությունը:

Իրանի զոհված գերագույն առաջնորդ Ալի Խամենեի հրաժեշտի արարողությունները Թեհրանում կսկսվեն հուլիսի 3-ից: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ սգո միջոցառմանը կմասնակցեն բարձրաստիճան պատվիրակություններ, որոնք կժամանեն առնվազն 30 երկրից: Հուլիսի 4-ից 5-ն Ալի Խամենեիի դին կգտնվի Թեհրանի Մոսալլայում (խոշորագույն  կրոնական-հասարակական համալիր Թեհրանում), որտեղ յուրաքանչյուր ցանկացող կարող է հրաժեշտ տալ զոհված առաջնորդին: Հուլիսի 6-ին Իրանի մայրաքաղաքում սգո թափորը կանցնի հիմնական փողոցներով, ինչից հետո նրա դին կտարվի Իրանի գլխավոր կրոնական կենտրոն՝ Ղոմ, որտեղ սգո արարողություններ տեղի կունենան հուլիսի 7-ին: Խամենեիի հուղարկավորությունը նշանակված է հուլիսի 9-ին նրա հայրենի Մաշհադ քաղաքում:

Հայերեն Русский

«Արմավիր» ՔԿՀ-ում հայտնաբերվել են երկու դրոն և վեց բջջային հեռախոս

Ռուսաստանը բաց է թողել խաղաղությունն ավելի մոտեցնելու հերթական հնարավորությունը. Զելենսկի

Ադրբեջանի դպրոցներում հիջաբի սահմանափակումները բողոքի ակցիաների պատճառ են դարձել

Մեծ Բրիտանիան կշարունակի աջակցել Սաուդյան Արաբիային հութիներին դիմակայելու հարցում. Բերնեմ

Քաղաքապետարանում աշխատավարձերի բարձրացումը վերաբերում է ավելի քան երկու հազար աշխատողների. Երևանի քաղաքապետի խոսնակ

29 երկրների ԱԳ նախարարներն Իրանին մեղադրել են դիվերսիաների, կիբերհարձակումների և այլ հիբրիդային գործողությունների մեջ

Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարությունների գլխավոր քարտուղարները քննարկել են համագործակցությունը միջազգային առևտրի և դիվանագիտական կրթության ոլորտներում

Ադրբեջանում մեկնարկել են Ադրբեջանի և ԱՄԷ-ի համատեղ զորավարժությունները

«Հայաստան» խմբակցության պատգամավորները ու ԵՄ դեսպանը քննարկել են ժողովրդավարության և տարածաշրջանային խաղաղության հարցերը

Ամուլսարի հանքավայր. ոսկե լեռան ազդեցությունը