Յուրգեն Կլոպը ցանկություն ունի գլխավորելու Գերմանիայի ազգային թիմը

1 րոպեի ընթերցում

Դորտմունդի «Բորուսիա»-ի  և անգլիական «Լիվերպուլ»-ի նախկին գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը հետաքրքրված է Գերմանիայի հավաքականը գլխավորելու հեռանկարով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է լրագրող և ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն:

Ըստ աղբյուրի՝ մարզչական գործունեությունից դադար վերցրած Կլոպը դեմ չէր լինի վերադառնալ աշխատանքի, եթե գերմանական ֆուտբոլային միությունը հրավիրեր նրան: Ընդ որում, նշվում է, որ Գերմանիայի հավաքականի գործող գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանը ցանկանում է մնալ ազգային թիմում:

Գերմանիայի հավաքականը դուրս է մնացել «Մունդիալ»-ից՝ 1/32 եզրափակչում պարտվելով Պարագվայի հավաքականին։  Խաղի հիմնական ժամանակն ավարտվել է 1-1 հաշվով, լրացուցիչ ժամանակում գոլեր ևս չեն գրանցվել։ Հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարի ժամանակ ավելի հաջողակ են գտնվել պարագվայցիները։  

Հայերեն English Русский

Վրաստանում հայտնաբերվել է սպանության համար հետախուզվող անձը

Քննարկվել են ՀՀ-ում քաղաքաշինության ոլորտի զարգացման հեռանկարներն ու ընթացիկ ծրագրերը

Բեռլինում փետրվարի 3-5-ը կկայանա «Fruit Logistica 2027» միջազգային ցուցահանդեսը

ՀՀ ֆինանսների նախարարության հասարակական խորհրդի նիստում քննարկվել են 2027-ի պետական բյուջեի նախագծի վերաբերյալ առաջարկությունները

«ՆՈՐ ԳԱԶ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում բացահայտվել է թերլիցքավորման դեպք

Քննարկվել են հայկական վերամշակված արտադրանքն Օմանի շուկա արտահանելու և շուկայում դրանց երկարաժամկետ ներկայացվածությունն ապահովելու մասին հարցեր

ՀԷՑ-ի ավտոպարկը համալրվում է նոր տրանսպորտային միջոցներով և մասնագիտացված տեխնիկայով

ՀՀ վարչապետի խոսնակը հերքում է Թուրքմենստանում Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպման մասին ռուսական լրատվամիջոցի հրապարակումը

Հայաստանն արդեն իսկ զգալի առաջընթաց է արձանագրել մի շարք ոլորտներում. Վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի կատարողականի ԵՄ գնահատման երկրորդ առաքելությունը Հայաստանում է

Հայաստանն ուժեղացնում է պատվաստումների գործընթացի թվայնացված մոնիտորինգը՝ տվյալների վրա հիմնված որոշումներ կայացնելու համար