Յուրգեն Կլոպը ցանկություն ունի գլխավորելու Գերմանիայի ազգային թիմը
1 րոպեի ընթերցում

Դորտմունդի «Բորուսիա»-ի և անգլիական «Լիվերպուլ»-ի նախկին գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը հետաքրքրված է Գերմանիայի հավաքականը գլխավորելու հեռանկարով:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է լրագրող և ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն:
Ըստ աղբյուրի՝ մարզչական գործունեությունից դադար վերցրած Կլոպը դեմ չէր լինի վերադառնալ աշխատանքի, եթե գերմանական ֆուտբոլային միությունը հրավիրեր նրան: Ընդ որում, նշվում է, որ Գերմանիայի հավաքականի գործող գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանը ցանկանում է մնալ ազգային թիմում:
Գերմանիայի հավաքականը դուրս է մնացել «Մունդիալ»-ից՝ 1/32 եզրափակչում պարտվելով Պարագվայի հավաքականին։ Խաղի հիմնական ժամանակն ավարտվել է 1-1 հաշվով, լրացուցիչ ժամանակում գոլեր ևս չեն գրանցվել։ Հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարի ժամանակ ավելի հաջողակ են գտնվել պարագվայցիները։