Ռուսաստանը և Ուկրաինան ռազմագերիների փոխանակումից հետո իրականացրել են քաղաքացիական անձանց փոխանակում

1 րոպեի ընթերցում

Ռուսաստանը և Ուկրաինան ռազմագերիների փոխանակումից հետո իրականացրել են քաղաքացիական անձանց փոխանակում։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով BBC-ին, այդ մասին հայտնել է Ուկրաինայի օմբուդսմեն Դմիտրի Լյուբինեցը։

35-ից 66 տարեկան յոթ ուկրաինացիները, որոնք ձերբակալվել էին դեռևս 2022 թվականին Մարիուպոլի, Խարկովի, Զապորոժիեի և Լուգանսկի մարզերի, ինչպես նաև Կիևի մարզի Բուչայի շրջանի օկուպացիայի ժամանակ, վերադարձել են հայրենիք։

Ավելի վաղ Ռուսաստանի մարդու իրավունքների հանձնակատար Յանա Լանտրատովան հայտնել էր, որ Կուրսկի մարզի հինգ բնակիչներ գերությունից վերադարձել են տուն։ Նրանց հետ տեղափոխվել են նաև այլ մարզերից ևս երկու մարդ։

Ուրբաթ օրը Ռուսաստանը և Ուկրաինան իրականացրին ռազմագերիների ևս մեկ փոխանակում՝ «160-ը 160-ի դիմաց» բանաձևով: Լյուբինեցը հայտնել էր, որ գերիների փոխանակման ժամանակ հանդիպել է Լանտրատովայի հետ:

Օմբուդսմենները համաձայնել են շարունակել ռազմագերիներին փոխադարձ այցելությունները և փոխանակել ուկրաինացիների և ռուսների խնդրանքները՝ Ռուսաստանում և Ուկրաինայում փաստաթղթերի պատճեններ ստանալու համար, ինչը պատերազմի պատճառով անհնար է դարձել:

 

Հայերեն English

ՍԴ-ում շարունակվել է ԱԺ ընտրությունների արդյունքների վերաբերյալ յոթ քաղաքական ուժերի դիմումների քննությունը

Ռուսաստանը և Ուկրաինան ռազմագերիների փոխանակումից հետո իրականացրել են քաղաքացիական անձանց փոխանակում

Վարչապետն այցելել է «Կոնդ». դիտարկվել է թաղամասի քաղաքաշինական հայեցակարգի իրականացման հնարավորությունը

Սլովակիայի վարչապետը հայտարարել է, որ երկիրը չի մասնակցի Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությանը

Իշխան Զաքարյանը Հայաստանի Հանրապետությանը կվերադարձնի շուրջ 305 միլիոն դրամ

Հունգարիայում հայտարարվել է շոգ եղանակի առավելագույն սպառնալիքի մակարդակ

Ֆինլանդիան վերացրել է միջուկային զենքի ներմուծման և պահպանման արգելքը

Մեծ Բրիտանիայի ծովային գործակալությունը լցանավի վրա հարձակումից հետո բարձրացրել է Հորմուզի նեղուցում սպառնալիքի մակարդակը

Հունիսի 29-ի միջոցառումների անոնս

Կիևյան կամրջի հիմնանորոգման հետ մեկտեղ կբարեկարգվի նաև համանուն փողոցը