Մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանը

2 րոպեի ընթերցում

Կյանքի 84-րդ տարում մահացել է երգչուհի, ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանը։

Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Հանրային ռադիոյի արխիվի տնօրեն, երգիչ Արթուր Իսպիրյանը։

ՀՀ հեռուստատեսության և ռադիոյի էստրադային նվագախմբի մենակատար Ռաիսա Մկրտչյանը ծնվել է 1942 թվականի փետրվարի 25-ին, Սևան քաղաքում: Սովորել է Երևանի Ռ. Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում, այնուհետև Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում:

Նա 1963-1968 թվականներին սովորել էԵրևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դաշնամուրային բաժնում։ 1968 թվականից Հայաստանի հեռուստառադիոպետկոմի էստրադային նվագախմբի մենակատարն է եղել: 2002 թվականից դասավանդել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում։

Ուսմանը զուգահեռ երգել է երիտասարդական էստրադային նվագախմբերում: Եղել է Բաբաջանյանի, Օրբելյանի, Աճեմյանի, Բալյանի, Վարդազարյանի և այլ կոմպոզիտորների երգերի առաջին կատարողը: 1968թ.-ից հեռուստատեսության և ռադիոյի էստրադային սիմֆոնիկ նվագախմբի մեներգչուհի է: Ձայնագրել է ավելի քան 400 երգ, որոնց զգալի մասը պահպանվում են Ռադիոյի և հեռուստատեսության ձայնադարանի ոսկե ֆոնդում: Բազմաթիվ համերգներով հանդես է եկել աշխարհի տարբեր քաղաքներում: 2006թ. արժանացել է ՀՀ ժողովրդական արտիստի կոչմանը:

Ռաիսա Մկրտչյանի երգացանկում են Կոնստանտին Օրբելյանի, Առնո Բաբաջանյանի, Ռոբերտ Ամիրխանյանի, Ալեքսանդր Աճեմյանի, Ալեքսեյ Հեքիմյանի, Մելիք Մավիսակալյանի, Նիկոլայ Պետրովի և այլոց ստեղծագործություններ։

Իր գործունեության ընթացքում արժանացել է բազմաթիվ պետական պարգևների, այդ թվում՝ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի, Մովսես Խորենացու մեդալների։

 

 

Հայերեն العربية English فارسی Français ქართული Русский

Մոսկվայում տեղի է ունեցել Հայաստանի պետական ջազ նվագախմբի համերգը

Ստամբուլ-Երևան-Ստամբուլ երթուղով իրականացվել է 1-ին կանոնավոր բեռնափոխադրող չվերթը

Կապանում պեղումների ընթացքում հայտնաբերվել է իշխանական խորհրդանիշ հանդիսացող գավազանի պղնձյա գլուխ

Աննա Վարդապետյանը Բուենոս Այրեսի ինքնավար քաղաքի գլխավոր դատախազի հետ քննարկել է երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր

Սուրեն Գրիգորյանը հերքել է մարզերից Երևան մուտք գործող մեքենաների սահմանափակման մասին լուրերը

«Դուստր Մարիաննա»-ի «Yerevan Kat բրիկետ» և «Yerevan Kat gusto» անվանումներով պաղպաղակներում խախտումներ են հայտնաբերվել

Հորդանանն արգելափակել է Telegram-ը

Տիգրան Ավինյանը ներկայացրել է Երևանի խցանումների հիմնական պատճառները

ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի երրորդ ավիակիրը ժամանել է Մերձավոր Արևելք

Վարսերի մանկապարտեզի նորաբաց խումբն ապահովվել է ջեռուցման համակարգով և նոր գույքով