Ռուսաստանը ենթարկվել է ուկրաինական ամենախոշոր հարձակմանը 2026 թ. սկզբից ի վեր

2 րոպեի ընթերցում

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ հակաօդային պաշտպանության համակարգերը հունիսի 26-ի գիշերը Ռուսաստանի շրջանների, ինչպես նաև Սև ու Ազովի ծովերի երկնքում որսացել և ոչնչացրել են ուկրաինական 660 անօդաչու թռչող սարք։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ՏԱՍՍ  գործակալությունը։

Անօդաչու թռչող սարքերը խոցվել են Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի, Օրյոլի, Կալուգայի, Լիպեցկի, Ռոստովի, Վորոնեժի, Տուլայի, Ռյազանի և Աստրախանի մարզերի, Մոսկվայի մարզի, ինչպես նաև Ղրիմի տարածքում։

Գործակալության հաշվարկներով՝ Ուկրաինայի զինված ուժերի անօդաչու թռչող սարքերի հարձակումն ամենախոշորն էր 2026 թվականի սկզբից ի վեր։

Տուլայի մարզի նահանգապետի տեղեկացմամբ՝ տարածաշրջանում ԱԹՍ-ների զանգվածային հարձակման հետևանքով 1 մարդ վիրավորվել է։ Նրա խոսքով՝ Տուլայի մարզում ոչնչացվել է 157 անօդաչու թռչող սարք, և «վնաս է գրանցվել» Նովոմոսկովսկի արդյունաբերական օբյեկտում։ Քաղաքում է գտնվում նաև «Ազոտ» քիմիական գործարանը։

Մոսկվայի քաղաքապետն էլ հայտնել է մայրաքաղաքը թիրախավորող 47 անօդաչու թռչող սարքի ոչնչացման մասին։

Ուկրաինայի ռազմաօդային ուժերն էլ հայտնել են, որ գիշերը ռուսական ուժերը երկրի ուղղությամբ արձակել են յոթ «Իսկանդեր-Մ» բալիստիկ հրթիռ և 189 անօդաչու թռչող սարք։

BBC-ի ռուսական ծառայության փոխանցմամբ՝ Կիևում փրկարարները մարել են Դարնիցկիի շրջանում ռուսական հարձակման հետևանքով բռնկված հրդեհը։

Օդեսայի մարզի Իզմայիլ շրջանի իշխանությունները հայտնել են, որ հունիսի 26-ի գիշերը ռուսական հարվածից վնասվել են Վիլկովո համայնքի էներգետիկ և քաղաքացիական ենթակառուցվածքները։ Ըստ տեղեկությունների՝ մեկ մարդ վիրավորվել է, իսկ էներգետիկ ենթակառուցվածքների վնասման պատճառով Վիլկովո քաղաքը և մոտակա որոշ բնակավայրեր մնացել են առանց էլեկտրաէներգիայի։

Հայերեն English Русский

Նոյեմբերի 30-ի միջոցառումների անոնս

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը Հորդանանում ելույթ է ունեցել Անդրեա Բոչելիի հետ. հաջորդ համերգն Աբու Դաբիում է

Իսպանիան գնում է ընտրությունների, ինչից հետո ձախակողմյան կառավարությունը կարող է փոխարինվել աջակողմյանով

Հայաստանի կինոգործիչների միությունն ամփոփեց 2022-2026 թվականներին կատարած աշխատանքը

Գերմանիայում Rheinmetall-ի շինհրապարակում մի քանի շինարարական մեքենա է այրվել

Ոսկեպարում էկոպարեկները կանխել են հրդեհի տարածումը դեպի անտառային տարածքներ

Երևանի «Հաղթանակ» զբոսայգում տնկվել է 150 ծառ և 200 թուփ, ներդրվել է ոռոգման նոր համակարգ

Հայաստանի մարզերից և Երևանից 50 երիտասարդական աշխատող ավարտել է վերապատրաստման ազգային ծրագիրը

ԱՄՆ դեսպանների՝ մշակութային արժեքների պահպանության հիմնադրամն աջակցել է Մատենադարանում պահվող եզակի ձեռագրերի պահպանության աշխատանքներին

Աֆղանստանի դպրոցներից մեկում տեղի ունեցած պայթյունի հետևանքով յոթ մարդ մահացել է, 97-ը՝ վիրավորվել