Ֆրանսիայում բժիշկներին անհանգստացնում է շոգի պատճառով մահացության հնարավոր կտրուկ աճը

2 րոպեի ընթերցում

Ֆրանսիացի բուժաշխատողները լուրջ մտահոգություններ են հայտնում երկարատև անոմալ շոգի ֆոնին մահացության հնարավոր աճի առնչությամբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Ֆրանսիայի հիվանդանոցային ֆեդերացիայի (FHF) գլխավոր պատվիրակ Զեյնաբ Ռիեն։

«Մենք վախենում ենք, որ հաշվի առնելով շոգի տևողությունը և տներում ու հաստատություններում տիրող պայմանները, զգալիորեն կվատանա մարդկանց առողջությունը, - ասել է նա France Inter ռադիոկայանի եթերում: - Մենք իրոք վախենում ենք, որ, ամենայն հավանականությամբ, կտեսնենք մահացության աճ»:

Ռիեն հավելել է, որ մարդիկ ավելի հաճախ են շտապօգնություն կանչում։

Անոմալ շոգը Ֆրանսիայում դիտվում է հունիսի 17-ից: Դրա պատճառով դադարեցվել է գրեթե 10 000 ուսումնական հաստատությունների աշխատանքը կամ փոփոխվել է դասացուցակը, սահմանափակվել է երկաթուղային տրանսպորտի երթևեկությունը: Առնվազն հինգ մարդ է մահացել անոմալ տապի պատճառով, ևս առնվազն 42-ը խեղդվել են ջրավազաններում, ինչը նույնպես կապում են շոգ եղանակի հետևանքների հետ:

Le Parisien թերթը, վկայակոչելով Ջերմաստիճանային չափումների ազգային գործակալության տվյալները, հայտնել է, որ հունիսի 24-ը դարձել է ամենաշոգ օրը Ֆրանսիայում օդերևութաբանական դիտարկումների պատմության մեջ։ Այդ օրը  միջին ջերմաստիճանն ամբողջ հանրապետությունում կազմել է 30 աստիճան։ Ավելի քան 50 դեպարտամենտներում, Météo-France ազգային օդերևութաբանական ծառայության տվյալների համաձայն, ջերմաստիճանը հասել է 40 աստիճան Ցելսիուսի, որոշ վայրերում էլ՝ 42-ի:

Ծայրահեղ շոգ եղանակ է դիտվում եվրոպական այլ երկրներում ևս։

Հայերեն Русский

Հայտնի են «Վարչաֆեստ 2026» մրցույթ-փառատոնի հաղթողները. գլխավոր մրցանակին արժանացավ «Red Line» ռոք խումբը

Քննչական կոմիտեն հերքում է քննիչների կողմից ոստիկանին ծեծի ենթարկելու մասին տեղեկությունը

Հայաստանի մարզերից հավաքված երաժշտական նոր ձայները՝ «Վարչաֆեստ 2026»-ի եզրափակչում

Օգոստոսի 24-ի միջոցառումների անոնս

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շրջել է «Վարչաֆեստ»-ի շրջանակում բացված տաղավարներով

Գերմանիայի արտաքին գործերի նախարարը չի բացառել Իսրայելի դեմ ԵՄ նոր պատժամիջոցների կիրառումը

Իսրայելի պաշտպանության բանակը կրակ է բացել Սիրիայի հարավում գտնվող զինված արմատականի ուղղությամբ

Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագիրը չպետք է գերիներին թողնի անորոշության մեջ. «The Washington Times»

Սամարայի մարզում «Օզոն» ընկերության պահեստի վրա հարձակումից հետո ավելի քան 500 աշխատող է տարհանվել

Սպիտակում մեկնարկել է «ՖՐԵՍԿՈ» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի միջազգային ներառական 13-րդ փառատոնը