Ճապոնիայում 7,2 մագնիտուդով երկրաշարժից չորս մարդ է տուժել

2 րոպեի ընթերցում

Ճապոնիայում առնվազն չորս մարդ է վիրավորվել երկրի հյուսիս-արևելքում տեղի ունեցած 7,2 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Kyodo լրատվական գործակալությունը:

Երկրաշարժը գրանցվել է առավոտյան ժամը 7:30-ին։ Տուժածները, որոնց թվում են 50 տարեկան անձինք և դեռահասներ, թեթև վնասվածքներով տեսափոխվել են հիվանդանոց:

Արագընթաց գնացքների երթևեկությունը որոշ ուղղություններով դադարեցվել է, դպրոցները ժամանակավորապես փակվել են։

Ցունամիի վտանգ չկա։

Երկրի Ազգային օդերևութաբանական վարչության տվյալներով՝ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Խաղաղ օվկիանոսում՝ Իվատեի պրեֆեկտուրայից արևելք, 50 կիլոմետր խորության վրա: Սկզբում ճապոնացի սեյսմոլոգները երկրաշարժի մագնիտուդը գնահատել են 6,9, սակայն ավելի ուշ այն բարձրացրել են մինչև 7,2:

Տեղի բնակիչներին կոչ են անում պահպանել զգոնություն, Ազգային օդերևութաբանական վարչությունը նախազգուշացրել է, որ առաջիկա շաբաթվա ընթացքում հնարավոր են ուժգին հետցնցումներ:

Ճապոնիայի վարչապետ Սանաե Տակաիչիի գրասենյակին կից սկսել է աշխատել երկրաշարժի և դրա հետևանքների վերաբերյալ տեղեկատվության հավաքման և վերլուծության արտակարգ շտաբը: Երկրաշարժի հետևանքով տեղի ատոմային օբյեկտներում, այդ թվում՝ վթարային «Ֆուկուսիմա-1» ատոմակայանում, արտակարգ իրավիճակներ չեն գրանցվել։

Հայերեն English Русский Türkçe

Կոնֆերենցիաների լիգա. «Նոա»-ն լքում է պայքարը

ՀՀ էկոնոմիկայի և ՌԴ գյուղատնտեսության նախարարները քննարկել են հայկական արտադրանքի մատակարարման սահմանափակումների վերացումը

Շվանիձորում ապօրինի ընդերքօգտագործման դեպք է բացահայտվել

Փրկարար ծառայությունը քաղաքացիներին հորդորում է լողալ միայն թույլատրելի վայրերում

Կանադան և ԱՄՆ-ն փորձում են մինչև օգոստոսի 19-ը առևտրային համաձայնության հասնել

Հունաստանի հյուսիսում անտառային հրդեհի պատճառով մարդկանց տարհանում են ցամաքով և ծովով

ՌԴ գյուղնախարարությունը ներկայացրել է Հայաստանից գյուղմթերքի ներմուծումը վերականգնելու պայմանները

Բուզանդի փողոցում ծուխ է նկատվել. դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարների չորս մարտական հաշվարկ

Վրաց-ռուսական սահմանին երթևեկությունը վերականգնվել է

Ուկրաինան առաջարկել է փոխադարձաբար դադարեցնել Սև ծովում քաղաքացիական նավերի դեմ հարվածները