Իրանն ակնկալում է ակտիվների ապասառեցում 60 օրվա ընթացքում. ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ
1 րոպեի ընթերցում

Իրանն ակնկալում է, որ իր սառեցված ակտիվների մնացած 6 միլիարդ դոլարը կապասառեցվի 60 օրվա ընթացքում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին Ժնևում հայտարարել է ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ալի Բահրեյնին։
«Մեր ակտիվների մեծ մասը սառեցված է աշխարհի շատ վայրերում. 6 միլիարդ դոլարը պետք է արդեն ապասառեցված լիներ, կամ դա կավարտվի շատ շուտով։ Սակայն այդ նույն քանակությամբ գումար սառեցված է մնում տարբեր երկրներում։ Սա քննարկվում է կողմերի միջև։ Դրանք կապասառեցվեն համաձայնագրի իրագործման առաջընթացին համապատասխան։ Մենք ակնկալում ենք, որ դա կարվի 60 օրվա ընթացքում», - նա լրագրողներին ասել է Ժնևում։
Հունիսի 21-ին Շվեյցարիայի Բյուրգենշտոկ քաղաքում տեղի են ունեցել Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները՝ միջնորդ երկրներ Պակիստանի և Կատարի մասնակցությամբ։ Հունիսի 22-ի առավոտյան իրանական պատվիրակությունը մեկնել է Շվեյցարիայից՝ ուղևորվելով Թեհրան։ Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային հայտարարել է Շվեյցարիայում ԱՄՆ-ի հետ բանակցություններում առաջընթացի մասին։