Իրանը պահանջում է, որ Իսրայելի պաշտպանության բանակը հեռանա Լիբանանից
1 րոպեի ընթերցում

Թեհրանը պահանջում է, որպեսզի Իսրայելի զինված ուժերն առաջիկայում լքեն Լիբանանի տարածքը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հայտարարել է Ժնևում ՄԱԿ-ին առընթեր Իրանի մշտական ներկայացուցիչ Ալի Բահրեյնին։
«Զինադադարի համաձայնագիրը պետք է ներառի Իսրայելական զորքերի դուրսբերումը Լիբանանի տարածքից։ Առայժմ դա տեղի չի ունեցել։ Իրանը կարծում է, որ դա պետք է արվի առաջիկայում», - նա լրագրողներին ասել է Ժնևում։
Հունիսի 21-ին Շվեյցարիայի Բյուրգենշտոկ քաղաքում տեղի են ունեցել Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները՝ միջնորդ երկրներ Պակիստանի և Կատարի մասնակցությամբ։ Հունիսի 22-ի առավոտյան իրանական պատվիրակությունը մեկնել է Շվեյցարիայից՝ ուղևորվելով Թեհրան։ Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային հայտարարել է Շվեյցարիայում ԱՄՆ-ի հետ բանակցություններում առաջընթացի մասին։