Քաղաքականություն

Թեհրանը և Վաշինգտոնը պատրաստվում են բարձր մակարդակով բանակցությունների հաջորդ փուլին

1 րոպեի ընթերցում

Թեհրանը և Վաշինգտոնը պատրաստվում են բարձր մակարդակով բանակցությունների հաջորդ փուլին

Շվեյցարիայում Իրանի և ԱՄՆ-ի տեխնիկական բանակցությունները, որոնք անցկացվել են միջնորդի դերում հանդես եկող Պակիստանի ու Կատարի մասնակցությամբ, ավարտվել են. կողմերը նախապատրաստել են բարձր մակարդակով հանդիպումների հաջորդ փուլը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի փոխնախարար Քազեմ Ղարիբաբադին։

Իրանի տեխնիկական բանակցային խմբի ղեկավար Ղարիբաբադին, ինչպես հաղորդում է իրանական Press TV-ն, «հայտարարել է չորս երկրների մասնակցությամբ տեխնիկական բանակցությունների հաջող ավարտի և բարձր մակարդակով բանակցությունների հաջորդ փուլի նախապատրաստման մասին»։

Նրա խոսքով՝ տեխնիկական խորհրդակցությունների ընթացքում ձևավորված չորս աշխատանքային խմբերը կզբաղվեն «պատժամիջոցների դադարեցմամբ, միջուկային հարցերով, վերակառուցմամբ և տնտեսական զարգացմամբ, ինչպես նաև ձեռք բերված պայմանավորվածությունների մոնիթորինգով ու իրականացմամբ»:

Լույս հունիսի 22-ի գիշերը ԱՄՆ-ն և Իրանը միջնորդի դերում հանդես եկող Պակիստանի ու Կատարի մասնակցությամբ ավարտել են բարձր մակարդակով բանակցությունները Շվեյցարիայի Բյուրգենշտոկ քաղաքում։ Այնտեղ էլ տեղի են ունեցել տեխնիկական խմբերի բանակցությունները։  

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում