Փրկարարներն անվտանգ վերադարձրել են գետն անցած ու արգելափակված քաղաքացիներին
1 րոպեի ընթերցում

Կոտայքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն հունիսի 20-ին, ժամը 18։01-ին ահազանգ է ստացվել, որ հինգ քաղաքացի Գառնի գյուղի քարերի սիմֆոնիայի մոտ անցել են գետը և չեն կարողանում ինքնուրույն վերադառնալ։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Փրկարարական ուժերի վարչության Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։ Փրկարարներն իրականացրել են գետանցում և գետի մյուս ափից դուրս են բերել քաղաքացիներին։
Կարդացեք հոդվածը` Русский