Իրան

Իրանը ներկայացրել է իր ակնկալիքները ԱՄՆ-ի հետ Շվեյացարիայում կայանալիք բանակցություններից

2 րոպեի ընթերցում

Իրանը ներկայացրել է իր ակնկալիքները ԱՄՆ-ի հետ Շվեյացարիայում կայանալիք բանակցություններից

Իրանի արտաքին գործերի նախարարությունը ներկայացրել է Շվեյցարիայում Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ բանակցություններում Թեհրանի նպատակները։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Իրանի ԱԳՆ մամուլի խոսնակ Էսմայիլ Բաղային հայտարարել է, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունները կենտրոնացած կլինեն պատերազմն ավարտելու մասին հուշագրի կետերի կատարման վրա։

«Փոխըմբռնման հուշագրի 13-րդ կետի համաձայն՝ վերջնական համաձայնագրի շուրջ բանակցությունների մեկնարկը կախված է հուշագրի 1-ին, 4-րդ, 5-րդ, 10-րդ և 11-րդ հոդվածների կատարումից; Առանց այս դրույթների կատարման, հատկապես առանց 1-ին դրույթի կատարման (խմբ․ խոսքը պատերազմը բոլոր ճակատներում, այդ թվում՝ Լիբանանում դադարեցնելու դրույթի մասին է) անհնար է անցնել վերջնական համաձայնագրի շուրջ բանակցությունների փուլին։ Այսօրվա քննարկումները կենտրոնացած են վերը նշված հոդվածների կատարման, հատկապես 1-ին հոդվածի կատարման վրա։ Բանակցությունները կկենտրոնանան նաև իրանական նավթի արտահանման, իրանական ակտիվների ապասառեցման հոդվածների կատարման վրա»,- ասել է Բաղային։

Շվեյցարիայի Բյուրգենշտոկ քաղաքում հունիսի 21-ին նախատեսված են բանակցություններ ԱՄՆ-ի և Իրանի պատվիրակությունների միջև՝ Կատարի և Պակիստանի միջնորդությամբ։ Միջազգային լրատվամիոցներում տեղեկություններ են շրջանառվում, որ բանակցությունները սկսվելու են հենց Լիբանանում հրադադար հաստատելու հարցով։

Բանակցություններում ԱՄՆ-ի պատվիրակությունը գլխավորում է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը, իրանական պատվիրակությունը՝ Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Ղալիբաֆը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում