Իրան

ԱՄՆ-ի և Իրանի պատվիրակությունները բանակցությունների համար ժամանել են Բյուրգենշտոկ

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ի և Իրանի պատվիրակությունները բանակցությունների համար ժամանել են Բյուրգենշտոկ

Ամերիկայի Միացյալ Նահանգների և Իրանի պատվիրակությունները ժամանել են Շվեյցարիայի Բյուրգենշտոկ քաղաք՝ բանակցությունների համար։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտնել է Շվեյցարիայի արտաքին գործերի նախարարությունը։

«Ամերիկյան պատվիրակությունը՝ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի գլխավորությամբ և Իրանի պատվիրակությունը՝ խորհրդարանի խոսնակ Մոհամմեդ Բաղեր Ղալիբաֆի գլխավորությամբ, ինչպես նաև միջնորդ երկրների՝ Պակիստանի և Կատարի պատվիրակությունները ժամանել են Բյուրգենշտոկ»,- հայտնել է Շվերցարիայի ԱԳ նախարարությունը։

Լույս հունիսի 18-ի գիշերը ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը և Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հեռակա կարգով ստորագրեցին Իրանի և Միացյալ Նահանգների միջև 14 կետից բաղկացած փոխըմբռնման հուշագիրը։ Այն հրապարակվել է ինչպես ամերիկյան, այնպես էլ իրանական առաջատար ԶԼՄ-ների կողմից։

Փաստաթղթը նախատեսում է, որ ԱՄՆ-ն և Իրանը անհապաղ դադարեցնում են ռազմական գործողությունները «բոլոր ճակատներում, այդ թվում՝ Լիբանանում»։

Տեքստի համաձայն՝ ԱՄՆ-ն և Իրանը պարտավորվում են բանակցություններ անցկացնել և վերջնական համաձայնագրի հասնել ոչ ավելի, քան 60 օրվա ընթացքում։

ԱՄՆ-ի և Իրանի պատվիրակությունները Շվեյցարիայում բանակցություններ պետք է անցկացնեին հունիսի 19-ին, սակայն այդ հանդիպումը չեղարկվեց։ Շվեյցարիայի ԱԳՆ-ն հայտարարել էր, որ ամերիկյան պատվիրակությունը չի ժամանել Շվեյցարիա։  

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում