Աշխարհ

Պակիստանը հայտնել է Հորմուզի նեղուցի հարավային մասում ծովային ականի հայտնաբերման մասին

1 րոպեի ընթերցում

Պակիստանը հայտնել է Հորմուզի նեղուցի հարավային մասում ծովային ականի հայտնաբերման մասին

Օմանի ափերի մոտով անցնող Հորմուզի նեղուցի հարավային տարանցիկ երթուղու հատվածում հայտնաբերվել է ծովային ական։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Պակիստանի ազգային ջրագրական վարչությունը։

Կազմակերպությունը տեղեկացնում է, որ ականը հայտնաբերվել է Հորմուզի նեղուցի ջրերով ողողվող Մուսանդամ թերակղզու հյուսիս-արևմտյան ծայրամասի մոտ։ Այս տարածքով անցնող բոլոր նավերին առաջարկվում է ծայրահեղ զգույշ լինել։

Մինչդեռ, Մեծ Բրիտանիայի ծովային առևտրական գործողությունների վարչությունը (UKMTO) հունիսի 20-ին նավերի անձնակազմերին խորհուրդ է տվել Պարսից ծոց մուտք ու ելք անելիս Հորմուզի նեղուցով անցնելիս օգտագործել հենց հարավային երթուղին, որն անցնում է Օմանի ափերի մոտով։

UKMTO-ն նշել է, որ նեղուցի միջազգային ջրուղում դեռևս կարող են ականներ լինել։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում