Սթարմերը հայտարարել է, որ չի հրաժարվելու Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնից

2 րոպեի ընթերցում

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը Մանչեստրի ընտրություններում իր մրցակցի տարած հաղթանակից հետո հայտարարել է, որ եթե կուսակցության ղեկավարի համար պայքար լինի, ինքը կմասնակցի դրան և չի հրաժարվի իր պաշտոնից։

Ավելի վաղ Էնդի Բյոռնհեմը հաղթանակ էր տարել անգլիական Մանչեստրի Մեյքերֆիլդի շրջանում անցկացված լրացուցիչ ընտրություններում, ինչը նրան հնարավորություն էր տվել պատգամավոր դառնալ Համայնքների պալատում և հնարավորություն ունենալ պայքարել վարչապետի պաշտոնի համար։

«Եթե պայքար լինի, ես կմասնակցեմ, թեկնածությունս կդնեմ, և ես բազմիցս ասել եմ, որ չեմ պատրաստվում հեռանալ», - «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասել է Սթարմերը GB News հեռուստաալիքին տված հարցազրույցում։

Սթարմերը միայն երրորդ անգամ է պատասխանել այն հարցին, թե արդյոք նա կմասնակցի ղեկավարի պաշտոնի համար պայքարին և հայտարարել, որ ներկայում պայքար չկա։

Նա ասել է, որ Բյոռնհեմին շնորհավորել է հաղթանակի կապակցությամբ, բայց դեռ հեռախոսով չի խոսել նրա հետ։

Մայիսի սկզբին Լեյբորիստական ​​կուսակցությունից գրեթե 100 պատգամավոր Սթարմերին հրաժարականի կոչ են արել ամբողջ երկրի տեղական ընտրություններում կուսակցության ձախողումից հետո։ Այս ֆոնին լեյբորիստներից պատգամավոր Ջոշ Սիմոնսը հայտարարել է, որ թողնում է Մեյքերֆիլդից պատգամավորի մանդատը և իր տեղը զիջում է Սթարմերի հիմնական մրցակցին՝ Բյոռնհեմին։

Հայերեն Русский