Սթարմերը հայտարարել է, որ չի հրաժարվելու Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնից
2 րոպեի ընթերցում

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը Մանչեստրի ընտրություններում իր մրցակցի տարած հաղթանակից հետո հայտարարել է, որ եթե կուսակցության ղեկավարի համար պայքար լինի, ինքը կմասնակցի դրան և չի հրաժարվի իր պաշտոնից։
Ավելի վաղ Էնդի Բյոռնհեմը հաղթանակ էր տարել անգլիական Մանչեստրի Մեյքերֆիլդի շրջանում անցկացված լրացուցիչ ընտրություններում, ինչը նրան հնարավորություն էր տվել պատգամավոր դառնալ Համայնքների պալատում և հնարավորություն ունենալ պայքարել վարչապետի պաշտոնի համար։
«Եթե պայքար լինի, ես կմասնակցեմ, թեկնածությունս կդնեմ, և ես բազմիցս ասել եմ, որ չեմ պատրաստվում հեռանալ», - «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասել է Սթարմերը GB News հեռուստաալիքին տված հարցազրույցում։
Սթարմերը միայն երրորդ անգամ է պատասխանել այն հարցին, թե արդյոք նա կմասնակցի ղեկավարի պաշտոնի համար պայքարին և հայտարարել, որ ներկայում պայքար չկա։
Նա ասել է, որ Բյոռնհեմին շնորհավորել է հաղթանակի կապակցությամբ, բայց դեռ հեռախոսով չի խոսել նրա հետ։
Մայիսի սկզբին Լեյբորիստական կուսակցությունից գրեթե 100 պատգամավոր Սթարմերին հրաժարականի կոչ են արել ամբողջ երկրի տեղական ընտրություններում կուսակցության ձախողումից հետո։ Այս ֆոնին լեյբորիստներից պատգամավոր Ջոշ Սիմոնսը հայտարարել է, որ թողնում է Մեյքերֆիլդից պատգամավորի մանդատը և իր տեղը զիջում է Սթարմերի հիմնական մրցակցին՝ Բյոռնհեմին։