Ուկրաինայում ռուսական նոր հարվածների հետևանքով երկու մարդ է զոհվել

1 րոպեի ընթերցում

Ռուսաստանի կողմից Ուկրաինայի հյուսիսարևելյան Սումիի շրջանի վրա ավիահարվածների, դրոնային և հրթիռային հարձակումների հետևանքով զոհվել է երկու մարդ, ևս երկուսը վիրավորվել են։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Reuters-ը, այս մասին հունիսի 19-ին հայտնել է Ուկրաինայի ոստիկանությունը։

Խարկովում՝ Ուկրաինայի երկրորդ խոշոր քաղաքում, ռումբերի հարվածների հետևանքով բժշկական օգնության կարիք է ունեցել ևս ինը մարդ, այդ թվում՝ չորս երեխա։ Այս մասին «Տելեգրամ»-ի իր էջում հայտնել է քաղաքապետ Իգոր Տերեխովը։

Իսկ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ լույս հունիսի 19-ի գիշերը ՌԴ զինված ուժերը երկրի մի քանի շրջաններում և Սև ծովում ոչնչացրել են ուկրաինական 133 անօդաչու թռչող սարք։

Հայերեն English Русский

Նոյեմբերի 30-ի միջոցառումների անոնս

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը Հորդանանում ելույթ է ունեցել Անդրեա Բոչելիի հետ. հաջորդ համերգն Աբու Դաբիում է

Իսպանիան գնում է ընտրությունների, ինչից հետո ձախակողմյան կառավարությունը կարող է փոխարինվել աջակողմյանով

Հայաստանի կինոգործիչների միությունն ամփոփեց 2022-2026 թվականներին կատարած աշխատանքը

Գերմանիայում Rheinmetall-ի շինհրապարակում մի քանի շինարարական մեքենա է այրվել

Ոսկեպարում էկոպարեկները կանխել են հրդեհի տարածումը դեպի անտառային տարածքներ

Երևանի «Հաղթանակ» զբոսայգում տնկվել է 150 ծառ և 200 թուփ, ներդրվել է ոռոգման նոր համակարգ

Հայաստանի մարզերից և Երևանից 50 երիտասարդական աշխատող ավարտել է վերապատրաստման ազգային ծրագիրը

ԱՄՆ դեսպանների՝ մշակութային արժեքների պահպանության հիմնադրամն աջակցել է Մատենադարանում պահվող եզակի ձեռագրերի պահպանության աշխատանքներին

Աֆղանստանի դպրոցներից մեկում տեղի ունեցած պայթյունի հետևանքով յոթ մարդ մահացել է, 97-ը՝ վիրավորվել