Սկզբունքորեն ես այլ կարծիք եմ ունեցել․ Մոջթաբա Խամենեին ԱՄՆ-ի հետ խաղաղության համաձայնության մասին

1 րոպեի ընթերցում

Իրանի Գերագույն հոգևոր առաջնորդ Մոջթաբա Խամենեին հայտարարություն է տարածել Միացյալ Նահանգների հետ ձեռք բերված համաձայնության վերաբերյալ՝ նշելով, որ հաստատել է խաղաղության գործարքը՝ թեպետ ունեցել է «այլ տեսակետ»։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Tehran Times-ը, Խամենեին մասնավորապես նշել է, որ «հենց Միացյալ Նահանգների նախագահն էր, ով հուսահատությունից դրդված դիմեց տարբեր միջոցների՝ այս արդյունքին հասնելու համար»։

«Սկզբունքորեն ես ունեցել եմ այլ կարծիք։ Այնուամենայնիվ, հիմնվելով Իրանի ժողովրդի իրավունքները պաշտպանելու վերաբերյալ [Իրանի] նախագահի՝ որպես Գերագույն ազգային անվտանգության խորհրդի ղեկավարի կողմից ստանձնած պարտավորության վրա, ես թույլատրեցի այս քայլի իրականացումը։ Նա նաև հստակ հայտարարել է, որ եթե ամերիկյան կողմը ներկայացնի չափազանցված զիջումների պահանջներ, դրանք չեն ընդունվի»,- ասվում է հայտարարության մեջ։

Մոջթաբա Խամենեիի խոսքով՝ ԱՄՆ-ի հետ «դեմ առ դեմ բանակցություններ» կանցկացվեն ապագայում, սակայն դա չի նշանակում «ընդունել հակառակ կողմի տեսակետը»։

Հայերեն Русский

Նիկոսիայում բացվել է «Հավատք և ինքնություն․ մասունքներ Հայաստանի պատմության թանգարանից» ցուցահանդեսը

Աղջիկ երեխաների միջազգային օրվա շրջանակում մի խումբ երեխաներ այցելել են ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարություն

Էր Ռիադի օդանավակայանին հասցված հարվածի հետևանքով 12 մարդ զոհվել է, ավելի քան 300-ը՝ վիրավորվել

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի մեկնաբանությունը՝ աղջիկ երեխաների միջազգային օրվա առթիվ

ՀՀ ԶՈՒ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» գերժամանակակից հրետանային միջոցով

Պարեկները վնասազերծել են զինված անձի․ երեք մարդ տեղափոխվել է բժշկական կենտրոն

Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացիներին

ՄԻՊ ներկայացուցիչը մասնակցել է Բռնության դեմ պայքարի միջազգային օրվան նվիրված իրազեկման հանդիպմանը

«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ

Թարգմանչական արվեստը՝ պատուհան դեպի այլ երկրներ. Հայաստանի գրողների միությունը Թարգմանչաց տոնը նշանավորեց «Կանթեղ» մրցանակաբաշխությամբ