Իրան

ԱՄՆ-ն դադարեցրել է իրանական նավահանգիստների ծովային շրջափակումը

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ն դադարեցրել է իրանական նավահանգիստների ծովային շրջափակումը

ԱՄՆ զինված ուժերը, հետևելով նախագահ Դոնալդ Թրամփի հրամանին, դադարեցրել են իրանական նավահանգիստների և ափամերձ տարածքների ծովային շրջափակումը։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Պենտագոնի կենտրոնական հրամանատարության կողմից սոցցանցի X հարթակում արված գրառումը։ 

Պենտագոնի կենտրոնական հրամանատարությունը նշել է, որ ամերիկյան ուժերը չեն խոչընդոտում նավերի տարանցմանը դեպի իրանական նավահանգիստներ և հակառակ ուղղությամբ։

«Մեր ռազմածովային նավերը կմնան տարածաշրջանում՝ համոզվելու համար, որ համաձայնագրի բոլոր ասպեկտները պահպանվում են և լիովին ուժի մեջ են»,- ասված է գրառման մեջ։

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում