Թրամփը և Փեզեշքիանը ստորագրել են հրադադարի մասին փոխըմբռնման հուշագիրը

3 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ի և Իրանի նախագահներ Դոնալդ Թրամփը և Մասուդ Փեզեշքիանը ստորագրել են պատերազմի ավարտին ուղղված նախնական փաստաթուղթը, որն անմիջապես ուժի մեջ է մտել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BBC-ն։

ԱՄՆ նախագահը փոխըմբռնման հուշագիրը ստորագրել է Վերսալի պալատում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հյուրընկալած պետական ընթրիքի ժամանակ։ Թրամփը նշել է, որ համաձայնագիրը կկանխի տնտեսական աղետը։ Այդուհանդերձ, նա նախազգուշացրել է, որ եթե վերջնական համաձայնագիր չկնքվի, ապա ԱՄՆ-ն կռմբակոծի Իրանը։

«Ես չէի ցանկանում, որ տնտեսական աղետ լինի։ Եթե սա շարունակվեր, դա կարող էր տեղի ունենալ», - ասել է Թրամփը՝ հավելելով, որ ամեն անգամ, երբ ինքը խոսում էր հնարավոր խաղաղության կամ համաձայնագրի չհասնելու մասին, շուկաները համապատասխան կերպով արձագանքում էին։

Թեհրանը հաստատել է, որ Փեզեշքիանը նույնպես ստորագրել է փաստաթուղթը։

Այս հայտարարությունից հետո նավթի գները նվազել են։ Brent տեսակի նավթի գինը նվազել է 1 տոկոսով՝ հասնելով մեկ բարելի դիմաց 78,79 դոլարի, որը, սակայն, 8 դոլարով ավելի բարձր է, քան մինչև փետրվարի 28-ին հակամարտության մեկնարկը։

BBC-ն նշում է, որ փոխըմբռնման հուշագրով նախատեսվում է ռազմական գործողությունների անհապաղ և մշտական դադարեցում բոլոր ճակատներում, այդ թվում՝ Լիբանանում, Հորմուզի նեղուցի վերաբացում, Իրանի վերակառուցման 300 միլիարդ դոլարի ծրագիր և Իրանի դեմ ամերիկյան բոլոր պատժամիջոցների վերացում։ Իրանի միջուկային ծրագրի հարցը պետք է քննարկվի հուշագրի ստորագրմանը հաջորդող 60 օրվա բանակցությունների ընթացքում։ Այս ժամկետը կարող է երկարաձգվել փոխադարձ համաձայնության դեպքում։

Բացի այդ, հուշագրով նախատեսվում է, որ Իրանի հարստացված ուրանը պետք է նոսրացվի տեղում՝ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հովանու ներքո։ Ավելի վաղ ԱՄՆ-ն պահանջում էր, որ միջուկային նյութը դուրս բերվի Իրանից։

Ինչ վերաբերում է Հորմուզի նեղուցին, ապա, ըստ համաձայնագրի, 60 օրվա ընթացքում ջրային ուղով անցնող նավերից ոչ մի գումար չի գանձվի։ Սակայն հուշագիրը հնարավորություն է թողնում հետագա գանձումների համար։ Հիշեցնենք՝ հակամարտությունից առաջ ոչ մի տուրք չէր գանձվում նեղուցով նավագնացության համար։

Իսկ 300 միլիարդ դոլարի հիմնադրամի մասին ԱՄՆ նախագահը Մեծ յոթնյակի գագաթնաժողովի ընթացքում  ասել էր, որ Վաշինգտոնը Թեհրանին ոչ մի գումար չի տա։ Նա միևնույն ժամանակ նշել էր, որ Իրանի սառեցված ակտիվները պետք է վերադարձվեն։

«Դա մեր գումարը չէ, նրանցն է, և մենք այն սառեցրել ենք։ Որոշակի պահի, կարծում եմ, մենք սիպտված կլինենք վերադարձնել այն», - ասել է ԱՄՆ նախագահը։

Հայերեն English Русский Türkçe

Պարտության պատճառը պարզ է` մրցակիցն ավելի լավն էր. «Արարատ-Արմենիա»-ի գլխավոր մարզիչ

«Արարատ-Արմենիա»-ն պարտությամբ մեկնարկեց Եվրոպայի լիգայում

Տավուշի բաժնի համայնքային ոստիկաններն ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել

Անտոնիու Գուտերեշը պատրաստ է եռակողմ հանդիպում անցկացնել Ուկրաինայի հարցով

Քյարքի անվան գործածմամբ չեզոքացրել եմ հնարավոր էսկալացիայի վերջին կետը. Փաշինյան

Չարենցավան-Հրազդան ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով չորս անձ է զոհվել

Վարդգես Սուրենյանցի 130-ամյա «Լքյալը» կտավն առաջին անգամ ցուցադրվեց Հայաստանում

ԱԺ-ի կողմից օրենսդրական փոփոխությունը նպաստել է, որպեսզի կարողանանք ավտոմեքենաներից կատարվող հափշտակությունների մասով նվազման ազդակներ ունենալ. ՆԳ նախարար

Մեր խնդիրը Հայաստանի ժողովրդի համար այլընտրանք ձևավորելն է. Փաշինյան

Գերիների վերադարձի համար իմ սահմանած ժամկետը «րոպե առաջ»-ն է. վարչապետ