Իրան

Իրանը սկսել է նավթի արտահանումն ԱՄՆ-ի շրջափակման դադարեցումից հետո. CNN

1 րոպեի ընթերցում

Իրանը սկսել է նավթի արտահանումն ԱՄՆ-ի շրջափակման դադարեցումից հետո. CNN

Իրանական լցանավերը վերջին երկու ամսվա ընթացքում առաջին անգամ սկսել են հում նավթ արտահանել այն ​​բանից հետո, երբ Վաշինգտոնը և Թեհրանը հայտարարել են շրջանակային համաձայնագրի մասին, որը նախատեսում է, ի թիվս այլ բաների, ԱՄՆ-ի կողմից իրանական նավահանգիստների շրջափակման վերացում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է CNN հեռուստաալիքը։

Նշվում է, որ ըստ TankerTrackers վերլուծական ընկերության, որն զբաղվում է ծովային փոխադրումների դիտարկմամբ, իրանական լցանավերն արդեն հաջողությամբ դուրս են բերել նավթի երկու խմբաքանակ։

Ընկերության տվյալներով, որոնք հաստատվում են  արբանյակային լուսանկարներով, Իրանի ազգային լցանավային ընկերության առնվազն երկու գերլցանավեր, որոնք փոխադրում են 3,8 միլիոն բարել հում նավթ, անցել են ԱՄՆ ռազմածովային շրջափակման գիծը։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հունիսի 15-ին հայտարարել էր, որ Հորմուզի նեղուցը կրկին բաց է համաձայնեցված հուշագրի պայմաններին համապատասխան, բայց ավելի ուշ փոխել էր  ժամկետները՝ հայտարարելով, թե նեղուցը կրկին կբացվի հունիսի 19-ին Շվեյցարիայում փաստաթղթի պաշտոնական ստորագրումից հետո:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում